“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվ դարձյալ պատմության մասին

13:06 Yerevan | 9:06 GMT | Wednesday 30 April 2008

Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:

Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու էլ չէի անդրադառնա էդ թեմային, եթե էս վերջերս չմեջբերվեր ու չպրոպագանդվեր Միքայել Չամչյանի խոսքը. «Պատմությունը պետք է ունենա անհատի, մարդու եւ ժողովրդի վարքին ուղղություն տալու նպատակ»: Եվ որ մեր պատմագրությունը, պատմագիտությունը եւ պատմաեսիմէլինչը պետք է հենց այդ հունի մեջ դնել:

Ոչ:

Հարյուր անգամ` ոչ:

Անվերջ` ոչ:

Անկեղծորեն. չգիտեմ, թե որտեղից է վերցված այս մեջբերումը, սակայն կարծում եմ, որ այն ամբողջովին կտրված է իր ենթատեքստից եւ էսօրվա եզրաբանությամբ` պարզապես շահարկվում է:

Որովհետեւ պատմության, պատմագրության, պատմագիտության նպատակը մեկը պետք է լինի. տալ այն, ինչ եղել է, տալ հստակ այն ժամանակը` երբ եղել է եւ բացահայտել տվյալ իրադարձության պատճառահետեւանքային կապակցվածությունը:

Իսկ էն, ինչ ասված է այդ մեջբերման մեջ` հեքիաթի, լավագույն դեպքում գեղարվեստական գրականության խնդիրն է: Քարը տրաքի` հրապարակագրության: Բայց ոչ երբեք` պատմության:

Թեեւ` ոնց որ թե մինչեւ օրս էդպես էլ եղել է: Դրա համար էլ պատմությունից մեր քաղած դասերն էլ դաս չեն մարդավարի, մնացածն էլ` խորանալու դեպքում, ծիծաղ է հարուցում սոսկ:

Նույնն է եւ օրվա պատմության հետ:

Մեր աչքի առջեւ կատարվող իրադարձությունները տրվում են այնպես, որ ստիպված ես կամ քեզ կամ մեկնաբանին հոգեկան հիվանդ համարել:

Հնարավորինս խուսափելու համար այդ ամենից ապագայում, խմբագրությունը յուրաքանչյուրիդ առաջարկում է նոր խորագիր. դուք ինչ-որ կարեւոր իրադարձության ականատեսն եք եղել, մասնակիցը կամ էլ, պարզապես, վկան` գրեք այդ մասին: Դրանով դուք էապես օգնած կլինեք թե ձեր ժամանակակիցներին, թե, առավել եւս, ապագա սերունդներին եւ պատմաբաններին:

«Ականատես» խորագիրը ձերն է:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.