“Zhamanak” Armenian-American Political Daily

Freedom house-ի հաշվետվությունը

12:41 Yerevan | 8:41 GMT | Wednesday 30 April 2008

Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.

«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` թեպետ Հայաստանի կառավարությունը գործնականում չի պահպանում մամուլի ազատությունը: Զրպարտությունը համարվում է քրեական հանցագործություն: Հասարակական կազմակերպությունների կոալիցիան, որոնց թվում` Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի լրագրողների միությունը, Internews Armenia-ն, Ազատ կարծիք հայտնելու կոմիտեն, Լրագրողական հետաքննություն կազմակերպությունը, առաջարկություններ են մշակել քրեական օրենսգրքի 318 հոդվածը չեղյալ հայտարարելու առնչությամբ, ինչը քրեական պատասխանատվություն է սահմանում պետական ծառայողին զրպարտելու համար: Հայաստանը 2003 թվականին ազատ տեղեկատվության վերաբերյալ օրենք է ընդունել, սակայն այն լավ չի իրագործվել: 2006 թվականի սեպտեմբերին «Ժամանակ Երեւան» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: ԶԼՄ-ները մտահոգություն են հայտնել, որ պատիժը չափազանց խիստ է եղել եւ դատաքննությունը ունեցել է քաղաքական ենթատեքստ: Հուլիսին 8 հրատարակությունների խմբագիրներ եւ տնօրեններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծվել է մտահոգությունը, թե աճում է ճնշումը այն լրագրողների վրա, որոնք քննադատում են իշխանություններին: Երկրի նախագահը նշանակում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք հսկում են ԶԼՄ-ների հեռարձակումը: Հանձնաժողովի գործունեությունը հսկվում է կառավարության կողմից եւ թափանցիկ չէ: « Ա1+»-ը շարունակում էր ջանքեր գործադրել արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից: 2002 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Ա1+»-ին զրկել է արտոնագրից եւ կապուղին հանձնել է կառավարամետ հեռուստաալիքի: Այդ օրվանից կայանը մնացել է առանց կապուղու: Ամեն տարի հայ լրագրողները բողոքի ակցիաներ են կազմակերպում արտոնագիրը չեղյալ հայտարարելու տարելիցի առնչությամբ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 2006 թվականի մարտին հայց է ներկայացրել եւ լրագրողներին 24 ժամ է հատկացվել` շինությունը ազատելու համար: Օրենսդրությունը նաեւ ենթադրում էր նվազեցնել խորհրդարանի աշխատանքների հեռուստալուսաբանումը: Այդուհանդերձ սեպտեմբերին օրենսդիրները մերժեցին օրինագիծը: Թեպետ կառավարությունը ԶԼՄ-ների ուղիղ հսկողություն չի իրականացնում, սակայն կոշտ սահմանափակում է տեղեկատվության եթեր հեռարձակումը: Բացի այդ` ոչ պաշտոնական ճնշում է գործադրվում թերթերի կրպակների վրա, որով բացատրվում է պարբերականների փոքր շրջանառությունը: «Հայկական ժամանակը» ամեն օր 6000 նմուշօրինակ է հրատարակում: «Ա1+» հեռուստաալիքը փակելուց հետո մյուս հեռուստաընկերությունները քաղաքական համաձայնություն ունեն կառավարության հետ, ընտրական գործընթացներում հաշվետու են, ինչպես նաեւ մշտապես անտեսում են ընդդիմությանը: Հայաստանի հանրային հեռուստաալիքը խուսափում է կառավարությանը քննադատելուց: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական գովազդների համար բարձր գներ սահմանվեցին: Նկատվեցին ֆիզիկական հաշվեհարդարի դեպքեր: Հուլիսին «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւ սեպտեմբերին «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը ենթարկվել են ծեծի: Հրատարակվող ԶԼՄ-ները մասնավոր սեփականություն են ներկայացնում` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության» եւ նրա ռուսալեզու տարբերակի: Հրատարակությունները ունեն ֆինանսական դժվարություններ եւ միայն որոշ թերթեր կարող են տնտեսական եւ քաղաքական խմբավորումների շահերից անկախ գործել: Կառավարությունը թանկ գին ունեցող արտոնագրեր է սահմանում: Օրենսդրությունը սպառնում է սնանկացնել փոքր ընկերություններին եւ ստիպում է հրատարակվող ԶԼՄ-ներին օգտվել Հայաստանի փոստային կիսամենաշնորհային ծառայությունից:

2006 թվականին Վրաստանի վրա դրված Ռուսաստանի բեռնարգելքի պատճառով Հայաստանը ունի թղթի պակասություն: Հեռուստաալիքների տերերը կամ կառավարամետ քաղաքական գործիչներ են կամ էլ` գործարար-մագնատներ: Ինտերնետ մուտքի թույլտվությունը ցածր ցուցանիշ ունի. բնակչության ընդամենը 5 տոկոսն է կարողանում օգտվել այդ ծառայությունից` կապի մեծ ծախսերի հետ կապված, սակայն սահմանափակումների մասին պաշտոնապես չի ծանուցվում»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.