|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հաղթանակը մեր բռի մեջ է»12:39 Yerevan | 8:39 GMT | Wednesday 30 April 2008Կարինե Հարությունյան «Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել: Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ապագա գործիչներ: Ու կասկած չկա, որ այս երեխաներից յուրաքանչյուրի ապագան երաշխավորված է: Նրանց պատմության էջը մաքուր է, քանի որ մեծանում են մի միջավայրում, ուր ազատության համար մղվող պայքարը լիարժեք է: Չկան կեղծողներ, չկան վախկոտներ, չկան թուլամորթներ: Իրենք էլ են դա զգում: Օրինակ` իմ այն հարցին, թե ինչու՞ է այստեղ, մի ճստիկ ասաց. «Բա ոլտե՞ղ գնամ: Իմ մաման-պապան էստեղ են: Բոլոլ լավ մալդիկ, բոլոլը էստեղ են»: Իսկ մի ուրիշ փոքրիկ. «Իմ պապիկն ասում ա, որ ազատությունը ամենալավ բանն ա: Իսկ մեր հերոսները բանտարկված են: Ես ուզում եմ, որ բոլոր լավ մարդիկ ազատ լինեն ու բոլոր չար մարդիկ պատժվեն: Հեքիաթներում միշտ բարին հաղթում ա, հիմա էլ կհաղթի»: Լսեցի՞ք, հասկացա՞ք, ականջներիդ օղ արեք, պարոնայք չար մարդիկ: Երեխայի շուրթերով ճշմարտությունն է խոսում: Վանատուրի ամենափոքր երեխան անգամ այսօր հրաշալիորեն գիտի ով է Սասուն Միքայելյանը, ովքեր են ձերբակալված ու ինչու են իրենց ծնողները, տատուպապերը ամեն օր գալիս այս Ազատության հրապարակ: Ռեժիմի պարագլուխներից ու նրանց կողքը դեռեւս պինդ-պինդ կանգնածներից յուրաքանչյուրը կերազեր, որ թեկուզ մեկը իրեն էսպես անշահախնդիր սատարեր: Էն էլ` անմեղ երեխա: Վանատուրցիների Ազատության հրապարակում մի փոքրիկ բարձունք կա` քարերով, չօգտագործված բետոնե շինանյութով: Երեխաները բարձրանում են դրա վրա` Սասուն Միքայելյանի նկարները ձեռքներին ու ամբողջ ուժով վանկարկում. «Ա-զա-տու-թյուն: Ազատություն հերոսին»: Վանատուրի երեկվա հավաքն ավելի մարդաշատ էր: Նրանք ավելի ոգեւորված են, քանի որ գիտեն, տեղյակ են, որ իրենց հավաքների նման հավաքներ են տեղի ունենում երկրի այլ բնակավայրերում. Թալինում, Երեւանին հարակից Հաղթանակ գյուղում եւ քաղբանտարկյալներին սատարելու նման հավաքներ են սպասվում նաեւ մի քանի այլ տեղերում: «Մենք համոզված ենք, որ հաղթանակը մեր հաշվին է գրանցվելու: Տեսեք, թե ինչ է կատարվում: Մարդիկ թոթափել են վախը, անհամարձակությունը ու տուն գնալ էլ չեն ուզում: Մարդիկ հասկացել են մի շատ կարեւոր բան. իրենք են երկրի տերը: Սա մեր տունն է, մեր հայրենիքն է, ո՞նց թողնենք, որ պատահական, անսիրտ, խոպանչու հոգեբանությամբ մարդիկ մնան էս երկրի գլխին: Դա աններելի կլինի: Մեր թոռները մեզ չեն ների», - համոզված է ութ թոռների պապը: «Մերոնք բանտերում են, ու մենք ուզում ենք նրանք իմանան, որ մենք իրանց հետ ենք: Էդ վերեւում գահերը զավթածները թող մի բան լավ իմանան, որ մենք իրանց չենք ընդունում: Իրանք խորթ են մեզ: Արդարացնում են մարտի 1-ի` իրանց արածը ժողովրդի գլխին: Արդարացնում են ձերբակալությունները, արդարացնում են ամեն կեղտոտ բան, որ անում են: Առանց ամոթի: Դրանց մայր է՞ ծնել: Բա դրանց ծնողները չեն ասու՞մ, թե էս ինչ եք անում: Բա դրանց երեխեքը չեն ասու՞մ, թե ոնց կարելի ա էդքան մարդ բռնել, էդքան մարդ կոտորել: Էս ի՞նչ եք անում ժողովրդի նկատմամբ: Էդ զինված ոստիկանները ի՞նչ գործ ունեն Երեւանում, ժողովրդի վրա դուբինկա ե՞ք բանացնում: Թե՞ դրանց երեխեքին ոչինչ չի հետաքրքրում: Չեմ հավատում: Կլինեն երեխեք, որ հաստատ մտածելիս կլինեն էս ամեն ինչի մասին: Ու համոզված եմ, որ գոնե նրանք ճիշտ ճանապարհը կգտնեն ու միգուցե խելքի բերեն իրենց ծնողներին էլ: Դարձի գալը երբեք էլ ուշ չի», - սա էլ մի, ինչպես ինքն ասաց, աստվածասեր յոթանասունն անց տղամարդ էր: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանն էլ էր այստեղ: «Առանց Արշոյի չի լինի, մենք իրան շատ ենք հարգում: Նա մեր հերոսն ա, մեր հրամանատարը», - ասում էին գյուղացիները: Իսկ ինքը` Արշավիր Բոզինյանը համոզված է, որ «Հաղթանակը մեր բռի մեջ է: Վաղուց արդեն: Ինչ էլ որ անում են` իներցիայով են անում, առանց զգալու-հասկանալու-գնահատելու իրողությունը: Բայց ես գիտեմ մարդիկ, որ լավ էլ հասկանում են ու գիտեն, որ իրանց տեղը ժողովրդի կողքին ա: Ու էդ մարդիկ արդեն ճամփա են փնտրում դեպի ժողովուրդը»: Ի դեպ, ազատամարտիկը միակ մարդը չէ, որ այս մասին ասաց: Վերջին օրերին մի քանիսից տարբեր տեղերում լսել եմ իշխանության միջին եւ բարձր օղակներում գտնվողների, ինչպես նաեւ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցների, այսպես ասած, դարձի գալու մասին: Պարզապես այդ մարդիկ շատ զգույշ են, քանի որ լավ ճանաչում են արդեն նախկին իրենց տերերին: Նույնիսկ մեկն ընկերոջը խոստովանել է. «Ես ազատության մեջ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Շարժմանը: Դրա համար չեմ բացվի, որ միամիտ մնան»: Բա՞: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |