“Zhamanak” Armenian-American Political Daily

«Մեր Լեւոնը` նախագահ, իսկ Սերժիկը... պու, պու, պու...»

13:23 Yerevan | 9:23 GMT | Tuesday 29 April 2008

Էմմա Գաբրիելյան

Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական քաղաքական «զբոսանքի» մասնակիցների շարքերում հատկապես ակտիվ էին երեխաները, ովքեր նախ գնդակ ու պարան խաղացին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ «Լեւոն` նախագահ» վանկարկելով:

Ապա երեխաները տեղափոխվեցին խաղալու Ազատության հրապարակում, եւ, ի դեպ, նրանց ոչ ոք չխոչընդոտեց մտնել հրապարակ: Մի փոքր էլ Օպերայի հրապարակում խաղալուց հետո, տեւական ժամանակ անազատության մեջ գտնվող Ազատության հրապարակը ազատագրածի ոգեւորությամբ երեխաները վերադարձան Հյուսիսային պողոտա` էլ ավելի հուժկու վանկարկումներով` «Մեր Լեւոնը` նախագահ, իսկ Սերժիկը` պու, պու, պու...»:

Իսկ մեծահասակները բուռն քննարկում էին կիրակի օրը պողոտայում Խոսրով Հարությունյանի «հայտնությունը», ով, քաղաքական «զբոսանքի» մասնակիցների հավաստմամբ, վիրավորական խոսքերով հարձակվել էր հավաքվածների վրա, ինչի արդյունքում բավական լարված մթնոլորտ էր ստեղծվել, իսկ վեճին ներկա մի քանի երիտասարդներ էլ բջջային հեռախոսով տեսագրել էին Խ.Հարությունյանի պահվածքը եւ երեկ ցույց էին տալիս պողոտայում բոլոր ցանկացողներին: «Հյուսիսայինի բնակիչների» համար երեկ թիվ մեկ թեման, սակայն մայիսի 2-ին համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսն էր, որին անպայման մասնակցելու եւ Հայաստանի հաղթանակած նախագահի խոսքը լսելու համար հրավիրատոմսեր հայթայթելու նպատակով նրանք համառ ջանքեր էին գործադրում. հավաքվածները Դավիթ Շահնազարյանին եւ Լեւոն Զուրաբյանին շրջապատած` ողջ «զբոսանքի» ընթացքում կոնգրեսին իրենց մասնակցությունը ապահովելու նպատակով ինտենսիվ բանակցություններ էին վարում:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.