“Zhamanak” Armenian-American Political Daily

ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա.Հովսեփյանին ՀՀ ԱԱԾ պետ պրն Գ.Հակոբյանին ԲԱՑ ՆԱՄԱԿ

13:21 Yerevan | 9:21 GMT | Tuesday 29 April 2008

2008թ. ապրիլի 7-ին ես դիմել էի Ձեզ: Հիմա ստիպված եմ դիմումիս անդրադառնալ այս բաց նամակով, որտեղ փոփոխության չեմ ենթարկի դիմումիս տեքստը:

2008թ. մարտի 3-ին խուզարկվել է իմ եւ Պահպանողական կուսակցության նախագահ, իմ ամուսին Միքայել Հայրապետյանի համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանը: Այդ խուզարկության ժամանակ մեր բնակարանից տարվել են Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպության կնիքները, որոնք ըստ կարգի պիտի լինեին Մ.Հայրապետյանի տնօրինման ներքո: Դրանք առգրավելու օրինականությամբ զբաղվում են ՊԿ ղեկավարները: (Հավելեմ, որ այդ խնդիրը ներկայացված է նաեւ միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական այն կառույցների ուշադրությանը, որոնք քննեցին եւ դեռ անդրադառնալու են Հայաստանի հարցին):

Սակայն խուզարկողների կողմից, ինձ համար տարօրինակ կերպով, տարվել է նաեւ ԱՄՆ-ում բնակվող զարմիկիս նվիրած ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ մի դաշույն, որը Ձեր իմացած նպատակներով կիրառելու համար պիտանի չէ, ավելին` ունի ԲԱՑԱՌԱՊԵՍ պատից կախելու համար հատուկ հարմարանք:

Խնդրում եմ` կա՛մ դրա ծագումն ու կիրառելիությունը պարզելուց հետո վերադարձնել ինձ համար արժեքավոր այդ նվերը, կա՛մ գրավոր պարզաբանում տալ, թե ինչու է այն պահվում Ձեր համատեղ ստեղծած հանձնաժողովում ավելի քան մեկ ամիս:

Տարակուսելի է, որ օրինականության պահպանմանը կոչված Ձեր երկու կառույցներից ոչ մեկը հարկ չհամարեց պատասխանել քաղաքացուս օրինական դիմումին: Բաց նամակով Ձեզ դիմելս, հուսամ, կհիշեցնի Ձեզ այն պարտավորության մասին, որին կոչված են Ձեր կառույցները: Իմ սեփականությունը ետ չստանալու կամ դարձյալ հիմնավոր պատասխան չստանալու դեպքում` ինձ իրավունք եմ վերապահում կատարվածին հետամուտ լինել օրինական այլ ճանապարհներով:

Հարգանոք` Ս.Ալեքսանյան

23.04.2008թ.

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.