|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Առաջին արձագանքը17:21 Yerevan | 13:21 GMT | Saturday 26 April 2008 Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել սրա հեղինակը: Ահա եւ առաջին արձագանքը, որը մոտ է իրական պատասխանին, սակայն, ավաղ, ստույգ չէ: Սա Թուրքիան չէ, ոչ էլ Ադրբեջանը: Սա Երեւանն է, մեր տունն ու օրրանը: Իսկ սա Լեւոն Ներսիսյանի կիսանդրուց մնացածը: Զարմանալի բան է` համ անունն է համընկնում, համ էլ... (ոգու եւ ազատության ասպետը): Դեռ գոհ ու շնորհակալ լինենք, որ շենքն էլ չեն պայթեցրել կամ ամբողջ թաղամասը: Իսկ քանդողը թուրքի դիմակով հայն է կամ նրա վարձկանը: Էն նույն «հայը», որ արեց ու մարսեց հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը՝ սատանայի հովանու տակ կանգնած: Հ.Գ. Ասում են` սատանեն տեսավ մեր ղեկավարության արածը, խաչակնքեց ու ասաց. «Մեղա քեզ, Տեր»: Մրցանակն էլ թե շահեցի` թող խաչ լինի, որ պաշտպանվեմ: Լեյլի Հարությունյան Երեւան-Գյումրի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |