|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Իշխանություններն ուղղակի մանիպուլյացիա են անում»13:14 Yerevan | 9:14 GMT | Friday 25 April 2008Գագիկ Աբգարյան Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու մասին, Հայաստանի իշխանությունները սկսել են ի կատար ածել: Ի մասնավորի` նա մատնանշել է երկու վճիռ, որոնց իրագործումը դատարանը հետաձգել է` մեղադրյալի համար սահմանելով որոշակի փորձաշրջան: Մենք դիմեցինք մի քանի փաստաբանների, իրավապաշտպանների` խնդրելով բացատրել. կարելի՞ է պատժի կիրառումը պայմանականորեն հետաձգելը համարել ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած վերոնշյալ պահանջի իրագործում: Հովիկ Արսենյան- Պրն Հովհաննիսյանը հենվել է այն դատավճիռների վրա, որոնք կայացվել են ապացույցների հայթայթման համար անօրինական միջոցների կիրառմամբ: Ճնշումների, սպառնալիքների միջոցով մարդկանց ստիպել են մեղքն ընդունել, խոստովանությամբ հանդես գալ, այնուհետեւ իբր մեղմ դատավճիռ են կայացրել: Պայմանականով ազատ արձակելը չի նշանակում չդատապարտել: Անգամ տուգանելն է համարվում քրեական պատասխանատվության ենթարկել: Այնպես որ` իշխանությունները ուղղակի մանիպուլյացիա են անում այս հարցի շուրջ: Պարգեւ Օհանյան- ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը ենթադրում է քաղաքական հալածանքների դադարեցում: Սա նշանակում է, որ պետք է փոխվեր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանությունների տակտիկան, հանգիստ պայմաններում հետաքննվեին մարդկանց գործերը ու պարզվեին նրանց գործողություններում եղե՞լ է հանցակազմ, թե՞ ոչ: Միայն հանցակազմի առկայության դեպքում պայմանականով ազատ արձակումը կարելի է դիտարկել որպես քաղաքական հալածանքի դադարեցում եւ ԵԽԽՎ պահանջի կատարում: Միքայել Դանիելյան- Այսպիսի քայլերով իշխանությունները փորձում են թոզ փչել Եվրոպայի աչքերին, բայց ես չեմ կարծում, թե նրանք այնքան «հարիֆ» են, որ չեն հասկանա, թե պայմանականորեն հետաձգված պատիժը նշանակում է մարդուն մազից կախել, որ դա նույն պատժելն է եւ չի կարող իրենց պահանջը բավարարելուն միտված քայլ լինել: Տիգրան Տեր-Եսայան- Մենք պետք է տարբերակենք իրավական հարթության մեջ գտնվող գործերը քրեական գործերից: Այսինքն իրավական հարթությունում գտնվում են գործեր, որոնք քաղաքական լուծում են պահանջում: Բազմիցս ասվել է, որ մարտիմեկյան իրադարձությունները իրավական հարթության դեպքեր չեն, դրանք պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Հարց է` դատարանի այդ լուծումները արդյո՞ք իրավական հարթության մեջ են եղել, իրավական գնահատման տեսանկյունից հարց է առաջանում` արդյո՞ք դատաքննությունը օբյեկտիվ է կատարվել, թե՞ սուբյեկտիվ: Ուզում եմ ասել, որ այդ դատավճիռներով քաղաքական երկխոսության նշաններ չեն նկատվում: Եթե մի քիչ խորանանք, ապա կնկատենք, որ այդ դատավճիռներում օբյեկտիվությունը զիջել է սուբյեկտիվությանը: Քաղաքական երկխոսությունը պետք է տարածվի ընդհանուր գաղափարախոսության վրա: Այնպես որ` մարդուն դատապարտելն ու նրա համար փորձաշրջան սահմանելը չի կարելի համարել երկխոսություն, առավել եւս` ԵԽԽՎ բանաձեւի պահանջը իրականացնելուն ուղղված քայլ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |