|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արամ Սարգսյան. «Իշխանության օրերը հաշված են»13:39 Yerevan | 9:39 GMT | Thursday 24 April 2008Կարինե Հարությունյան Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին: -Ինչպե՞ս եք գնահատում նման ակցիաները: - Շատ բնական, որովհետեւ բոլոր ձերբակալվածները իրենց բնակավայրերում հեղինակություն ունեն: Այստեղ քաղաքական գործոնի հետ կա նաեւ վրեժխնդրության հանգամանքը: Իրենք էլ հասկանում են, որ «պետք էր» ձերբակալել այնպիսի մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն, ովքեր ունակություններ ունեն եւ իրենց հետեւորդները ունեն: Դրանով փորձում են թուլացնել համաժողովրդական Շարժման ընթացքը: Սակայն նման ակցիաները ցույց են տալիս, որ դրանով հասարակությանն ավելի են լարում իրենց դեմ, իրենց եւ հասարակության միջեւ առկա անջրպետը էլ ավելի են խորացնում: Եվ դրանով իրենց առջեւ դրած նպատակները ոչ թե լուծում են, այլ հակառակը` դժվար լուծելի են դարձնում: - Եթե լավատես լինենք, պիտի մտածենք, որ իշխանությունները կկատարեն ԵԽԽՎ հայտնի բանաձեւի բոլոր կետերը: Դա հնարավոր համարու՞մ եք: - Բանաձեւին ընդառաջ գնալը եւ այն կատարելը պետության շահերից է բխում: Հայ մարդը այսօր պայքարում է ազատության եւ արդարության համար: Այստեղ իշխանության, հացի, պաշտոնի խնդիր չկա: Իսկ ազատության համար պայքարող մարդը արդարություն է ուզում: Գործող իշխանությունը չի կարող այդ արդարությունը ապահովել, որովհետեւ լուրջ կախվածություն ունի իր թիմից, նաեւ նախկին նախագահից: - Իսկ ի՞նչ կարող է անել այս իշխանությունը` ըստ ձեզ: - Դժվար է ասել: Որովհետեւ` տրամաբանություն չկա նրանց արարքներում: Այս իշխանությունները ոչ թե օրենքի, պետության շահերից են գործում, այլ` կոնկրետ նպատակահարմարությունից ելնելով: Հոկտեմբերի 27-ից հետո այս իշխանությունների ցանկացած քայլ եղել է իրավիճակային եւ արվել է տվյալ օրվա խնդիրը լուծելու համար: Իսկ էդպիսի իշխանության օրերը հաշված են: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |