|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սգալու են նաեւ մարտի 1-ի զոհերի համար13:28 Yerevan | 9:28 GMT | Thursday 24 April 2008Մարինե Խառատյան Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել այն: Խոսքը համաժողովրդական Շարժման այսօր ժամը 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպած երթի մասին է: Նույն պահին Ազատության հրապարակից լսվում էին ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքի ձայներն ու երաժշտությունը: Դաշնակցականները հանրահավաքից հետո ջահեր վառեցին ու երթով, ի դեպ, փողոցը փակելով, շարժվեցին Բաղրամյան պողոտա` դեպի Ծիծեռնակաբերդ: «Իրենք փաստորեն ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ են խրում, դաշնակցականներին թույլատրելի է երթ ու հանրահավաք անել, ջահեր վառել Ազատության հրապակում, իսկ մեր երեխային վաղվա սգո երթի մասին հայտարարության համար ձերբակալեցին», - մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց Հյուսիսային պողոտայում զբոսնող Ռուզաննա Կարապետյանը` շարունակելով. «Մարտի 21-ին, երբ համաժողովրդական սգո օր էր, մեզ չթույլատրեցին մարտի մեկի զոհերի հիշատակին մոմեր վառել Ազատության հրապարակում, ոստիկանական մահակներով դիմավորեցին ու բրթբրթեցին»: Այնուամենայնիվ, այսօր ժամը 15-ին Հյուսիսային պողոտայից մեկնարկելու է համաժողովրդական շարժման սգո երթը: «Սգո երթ պիտի անենք, պիտի սգանք Օսմանյան Թուրքիայում սպանված մեր 1.5 մլն զոհերի համար», - ասում էին պողոտայում գտնվող քաղաքացիները: Այսօր համաժողովրդական շարժման մասնակիցները կսգան նաեւ մարտի մեկի բոլոր զոհերի համար: «Մարտի մեկի այդքան զոհերը 2 մլն բնակչություն ունեցող Հայաստանի համար ցեղասպանություն է: Մենք սգալու ենք նաեւ նրանց համար», - ասաց մի տղամարդ: Հյուսիսային պողոտայում զբոսնողները վիրավորված էին նույն դաշնակցության պահվածքից: «Մարտի 1-ին մենք այդքան զոհ տվեցինք, նույն դաշնակները չդատապարտեցին: Եթե այսօր մեր ազատամարտիկները զնդաններում են, ու՞մ է պետք իրենց այս ակցիան: Մի եղեռն էլ մարտի մեկն էր, ու՞ր էին, ինչու՞ մարտի մեկին չկանգնեցին, ասեին, ինչու՞ եք նման բան անում», - դաշնակցականներին հարց ուղղեց 28-ամյա Ելիզավետա Թարվերդյանը: «Կարծում եմ դաշնակցության համար միշտ էլ մեկ է` երկրում ինչ է կատարվում, կարեւորը իրենք հասել են իրենց հաջողությանը: Ժողովրդի որոշ մասին խաբեցին` ընդդիմություն խաղալով, մտան նորից իշխանության մեջ, կոալիցիա կազմեցին: Եթե վերամբարձ բառեր են ասում հեռուստատեսությամբ` թող իմանան, որ ժողովուրդը իրենց չի հավատում: Բավական է ստեն», - հավելեց մի կին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |