“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեր երկրում լինենք ազատ եւ պաշտպանված

13:14 Yerevan | 9:14 GMT | Thursday 24 April 2008

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ոճիրը եւ կպայքարի այնքան, մինչեւ ամբողջ աշխարհն ու հենց նույն Թուրքիան ճանաչեն Ցեղասպանությունն ու վերացնեն դրա հետեւանքները:

Ամեն անգամ մենք չենք զլանում ազգովի հայտարարել, որ Մեր մեծ վիշտն ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների հետ, որ այն երկրները, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, օգտագործում են երկակի ստանդարտներ եւ իրապես ժողովրդավար չեն: Այսպիսի մեղադրանքներ մեր պետական բազմաթիվ այրեր ուղղել են բոլոր այն պետությունների ներկայացուցիչներին, ովքեր մի կերպ փորձել են խուսափել այս թեմայի արծարծումից եւ տալ դիվանագիտական պատասխան: Ապրիլ 24-ը բոլորիս համար մեծագույն սգո օր է, սակայն շատ դժվար է անգամ այս օրը չհայտարարել, որ մենք, երբ այլ երկրներին մեղադրում ենք երկակի ստանդարտների մեջ, ինքներս մեզ համար նմանատիպ ստանդարտներ ենք օգտագործում: Հայաստանում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում խաղաղ ցույցի արդյունքում 10 մարդ է զոհվում եւ բազմաթիվները վիրավորվում են, Հայաստանում խայտառակ վիճակում է ընտրական համակարգը: Ժողովրդավարությունը լոկ խոսք չի, այլ իրական արժեք, եւ առաջինը հենց մենք պետք է մեր երկրում դեմոկրատ լինենք, նոր պահանջենք այդ խնդիրը ուրիշներից: Նմանատիպ խնդիրներով, պարոնայք, Ցեղասպանության ճանաչման հարցում շատ դժվար է առաջընթաց ունենալ` թիկունքում ունենալով օր առաջ լուծման կարոտ պրոբլեմների մի հսկայական բանակ: Վստահաբար, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անհրաժեշտ է, սակայն անհրաժեշտ է նաեւ ռեսուրսներ ուղղել` սեփական երկրում սպիտակ ցեղասպանությունից խուսափելու համար: Սպիտակ ցեղասպանություն ասելով` մենք հասկանում ենք ծայրահեղ աղքատություն, համատարած արտագաղթ եւ շատ բարձր մակարդակի կոռուպցիա:

Ամեն անգամ սգալով ցեղասպանության տարելիցը, ինքներս մեզ հուսադրում ենք, որ հաջորդ տարի բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ` մեր իսկ երկրում լինելով շատ ավելի ազատ եւ պաշտպանված:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-

երիտասարդական միություն

Մամլո դիվան

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.