|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տաք սրտով, սառը գլխով Հակոբյանը13:12 Yerevan | 9:12 GMT | Thursday 24 April 2008Հեղինե Մանուկյան Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական զբոսանքներին եւ իր խոսքով ու ներկայությամբ խթան հաղորդում պողոտայում հավաքվող մարդկանց: Ի պատասխան պրն Հակոբյանն իրեն հատուկ ոճով ասաց. «Լենինը մի լավ խոսք ունի` տաք սրտով, սառը գլխով: Եթե այսօր արտակարգ իրադրություն է, եւ դու ուզում ես դատարկ աքլորությամբ ռեյտինգային աչոկներ հավաքել, իբր մտահոգված ես հասարակության վիճակով ու նրան այդ վիճակով տանում ես կառափնարան, այդպիսի գապոնտերտերությունը Հակոբյանը չի ընդունում, դրա համար էլ գերադասում է դուրս չգալ հասարակության մեջ: Բայցեւայնպես, պիտի ասեմ, որ էսօր հասարակության բարոյահոգեբանական վերելքը դեռ չի հանգել, այդ վերելքը քանի դեռ կա` նշանակում է ապստամբությունն էլ չի հանգել: Բայց նոր ապստամբության, նոր միտինգների, նոր մարտահրավերների քաղաքականություն դեռ չմշակած` դուրս գալ փողոց ինքնակործան է: Եթե դու ժամանակի հետ համընթաց չես քայլում, ուզում ես առաջ ընկնել...նորից Լենինի խոսքերը պիտի հիշեմ` «Հեղափոխությունը մանկական խաղ չէ», ուրեմն պիտի պատրաստվել ապագա մարտահրավերներին ու շատ լուրջ: Ուստի աշխատիր այնտեղ, որտեղ դու իսկապես կարող ես բերքառատ գործունեություն ծավալել»: Դավիթ Հակոբյանի հետ նույնքան կոլորիտային զրույցը` մեր առաջիկա համարում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |