“Zhamanak” Armenian-American Political Daily

Խնդիր, որից խուսանավել հնարավոր չէ

13:11 Yerevan | 9:11 GMT | Thursday 24 April 2008

Գոհար Բարսամյան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:

Այդ դիրքորոշումը վրդովեցրել է վարչապետ Թաիփ Էրդողանին: Նա ընդգծել է, որ իր երկիրը կհամաձայնի միայն Եվրամիությանը լիարժեք անդամակցությանը: «Թուրքիան այլընտրանքներ ընդունել չի կարող, որոնք բացառում են Եվրամիությանը լիարժեք անդամակցությունը», - այդ մասին Էրդողանը ասել է ամսվա սկզբին: Նա ընդգծել է. «Ընդլայնման ընթացակարգին մասնակցող Թուրքիան չի պատրաստվում վիժեցնել կամ թուլացնել Եվրամիությունը»:

Բուխարեստի գագաթնաժողովի հանդիպումների ժամանակ Սարկոզին հաշտության փորձ է արել` ասելով նախագահ Աբդուլլահ Գյուլին, թե Ֆրանսիան չի խոչընդոտի Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկը, եւ Ֆրանսիան հատուկ ուշադրություն կդարձնի բանակցություններին` Եվրամիությունը Ֆրանսիայի նախագահելու ժամանակաընթացքում, որպեսզի խորացնի Եվրամիությանը Թուրքիայի սերտաճման գործընթացը: Եվրամիությունը դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ, քանի որ այս երկիրը հրաժարվել է Կիպրոսի հունական հատվածի նավերին իր նավահանգիստներում ընդունելուց: Եվրամիությունը այս համատեքստում դիտարկել է կառավարող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կապված վերջին զարգացումները:

«Associated Press» գործակալությունը տեղեկացնում է, որ Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Թուրքիայի առաջ պետք է բաց լինեն Եվրամիության անդամակցության այլընտրանքները: Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Թուրքիան պետք է դիտարկի Եվրամիության հետ կապը` բացառելով լիարժեք անդամակցությունը: Ուրսուլա Պլասնիկը ասել է, որ խոսվում է 27 ազգերի անդամակցության մասին: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսել են 2005 թվականից, սակայն այս հարթակում առաջընթացը մեծ չի եղել, քանի որ առկա են տարաձայնություններ Կիպրոսի հիմնախնդրի շուրջ: Եվ ոչ միայն... «Թուրքիայի առաջ դռները պետք է բաց լինեն, մենք բանակցությունների կարիք ունենք, որպեսզի ուսումնասիրենք մեր հարաբերությունների կոնկրետ ուրվագծերը», - ասել է Պլասնիկը իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանին մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրքիային պատկերացնում եմ Եվրոպական տնտեսական հանրակցության շրջանակներում` իբրեւ իրատեսական ռացիոնալ այլընտրանք», - ասել է նա: Ավստրիայի արտգործնախարարը համոզել է Թուրքիային շարունակել քաղաքական բարեփոխումները:

Եվրամիության ընդլայնման հարցերով լիազոր Օլի Ռենը հայտարարել է, որ Եվրամիություն մուտքի շուրջ հունիսյան բանակցություններում Թուրքիային կառաջադրվեն 2 նոր գլուխներ: Ճնշում է գործադրվել կառավարող կուսակցության վրա` որոշ բարեփոխումների հարցում վերապահումների համար: Ռենը նաեւ ասել է, թե որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, առաջիկա 10-15 տարիների ընթացքում պետք է վճռորոշ բարեփոխումներ անցկացնի: «Մենք բոլորի համար բարեփոխումներ ենք ակնկալում: Եվրամիությունը հատկապես քննադատաբար է վերաբերվում կոշտ օրենքներին, զորօրինակ` «Թրքականությունը անարգելու վերաբերյալ» օրենքը: Ամեն դեպքում Եվրամիությունը նախեւառաջ ֆինանսական ակումբ է, սակայն Թուրքիան չի սահմանափակվում Եվրոպայում ֆինանսական խնդիրներ լուծելով: Եվրամիության անդամակցությունը Թուրքիային կտա վեկտոր լինելու հնարավորություն Եվրասիայի տարածաշրջանում: Սա արդեն բազմանշանակ իրողություն կլինի Եվրոպայի եւ աշխարհի համար:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.