“Zhamanak” Armenian-American Political Daily

Անհեթեթ օրենքների պատմությունից

12:53 Yerevan | 8:53 GMT | Wednesday 23 April 2008

Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:

Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների մեջ, այլեւ անհեթեթ օրենքների:

Օրինակներ` որքան ուզեք եւ որտեղից ուզեք: Էնպիսի անհեթեթները բերեմ, որ մեր` հանրահավաքներ արգելող օրենքը ձեզ, պարզապես, անմեղ-անմեղսունակ մի բան կթվա:

Օրինակ` միջնադարում Անգլիայում օրենք է ընդունվել, որ չի կարելի մահճակալները կախել լուսամուտից: Իսկ 12-րդ դարից ի վեր` տղամարդկանց համար հակաօրինական էր համարվում իրենց կանանց ժամը 21-ից հետո ծեծելը: Հասկանալի է` երեւի թե ինչ պատճառով:

Ֆրանսիայում ողջ տարածքում, օրինակ, արգելվում է խաղողի տնկարկներում թռչող ափսեների ոչ միայն հիմնավոր վայրէջքը, այլեւ, պատկերացնում եք, անգամ` կանգառը:

Չինաստանում հակացուցված է օգնել եւ փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա նշանակում է, փաստորեն, խառնվել նրա ճակատագրին:

Թաիլանդում հանցանք է համարվում առանց ներքնազգեստի տնից դուրս գալը: Դա, փաստորեն, հանցանք է, իսկ տվյալ հանգամանքը ստուգելը` ոչ...

Կանադայում օրենքով խստորեն արգելված է բարձրանալ թռչող ինքնաթիռ:

Լոս Անջելեսում էլ չի թույլատրվում դատարանում իբրեւ վկա ցուցմունքներ տալիս լաց լինել:

Չիկագոյում էլ հակաօրինական արարք է համարվում այն, որ ինչ-որ մեկը փորձում է սնվել այն շենքում, որն այրվում է: Կնոջը կարող են ձերբակալել զուտ այն բանի համար, որ նա մեկ անգամ խանութ մտնելուց վեցից ավելի զգեստ է փորձում:

Իսկ Ինդիանա նահանգում հաճախակի համբուրվող տղամարդկանց արգելվում է բեղեր պահելը:

Այովա նահանգում մեկ ձեռք ունեցող դաշնակահարները պետք է, ըստ օրենքի, ձրի նվագեն:

Միսուրիում կտրականապես արգելվում է սկյուռիկներին բարկացնելը:

Նյու Ջերսիում կատուները պարտավոր են 3-ական զանգակ կրել, որպեսզի թռչուններին զգուշացնեն իրենց հայտնության մասին:

Օհայոյում պատժելի արարք է ձկանը ալկոհոլ խմեցնելը:

Քլիվլենդում կանանց արգելվում է լաքապատ կոշիկներ հագնել, քանի որ տղամարդիկ կարող են տեսնել նրանց մարմնի կամ ներքնազգեստի արտացոլանքը:

Օրեգոնում արգելվում է սուլել ջրի տակ կամ էլ ձուկ որսալ լասսոյով:

Համոզվեցի՞ք, որ մենք միայնակ չենք:

Սա էլ է մխիթարանք:

Փաստորեն, ավելի լավ է միտինգ չանել, քան թե գորտերին արգելել կռկռալ ժամը 10-ից հետո: Անգամ` մահվան սպառնալիքով:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.