“Zhamanak” Armenian-American Political Daily

«Իրավունք չունենք կանգ առնելու»

12:51 Yerevan | 8:51 GMT | Wednesday 23 April 2008

Կարինե Հարությունյան

Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:

«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց մեր հերոսի էլ չենք կարող` երկու: Եվ ամենագլխավորը. երկիրը երկիր է, երբ ժողովուրդը արթուն է»: Կարդացի՞ք, հասկացա՞ք, ականջներիդ օղ արի՞ք, պարոնայք, այսպես կոչված, իշխանավորներ: Սրանք վանատուրցիների խոսքերն են: Արթուն են, ինչպես իրենց էպոսի Դավիթն է պատվիրել: Արթուն են, քանի որ ինչպես իրենք ասացին. «Չենք ուզում մեր երկիրը շան ու գելի բաժին դառնա: Չենք թողնելու»: Շուն ու գելն ովքե՞ր են. «Մարզպետ, ոստիկանապետ ու վերեւներում շատ կան դրանցից ու դրանց նմաններից: Ո՞ր մեկի անունը տանք»:

Վանատուրցին մի բան գիտի այս օրերին` չլքել իր Ազատության հրապարակը ու վստահ է, որ իր պահանջն արդար է. հերոսները, ժողովրդի ազատության ու երկրի բարօրության համար պայքարողները պիտի ազատ լինեն: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը լրացրեց ժողովրդի խոսքերը «շան ու գելի» մասին. «Կոտայքի մարզում մարդկային փոխհարաբերությունների բարի ավանդույթներ են եղել, որոնք փոխվեցին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետեւողական ջանքերի շնորհիվ: Նույնիսկ չգիտեմ` ինչի հետ համեմատեմ նրան: Օձն ափսոս է, բնության զարդն է: Ինքը ամենաիսկական վհուկն է, ու նման վհուկների պատճառով արծիվները էսօր ճաղերի ետեւում են, իսկ այդ վհուկները վայելում են արեւի ճառագայթները: Նրա` մարզպետ նշանակվելու օրվանից ամենավատ բարքերը հաստատվեցին մարզում` կապված ընտրությունների ու այլ բաների հետ»:

Երեխաներն էլ առանձնահատուկ են Վանատուրում: Ամեն Աստծո օր այստեղ են, չեն էլ խաղում: Նրանց խաղը հիմա ուրիշ երանգ է ստացել, մի տեսակ հասարակական-քաղաքական կամ թե ազգային-մշակութային: Էդպես լուրջ-լուրջ գալիս են` Սասուն Միքայելյանի նկարները ձեռքներին ու ձայներին մի առանձնահատուկ շեշտադրում տալով վանկարկում. «Ազատություն հերոսին»:

Էս էլ մեր երկրի վաղվա տերերը, բա՞: Ասել կուզի` կարելի է չմտածել վաղվա մասին, իսկ այսօրվա` մեծերի գործը մի վանատուրցի պապիկի ասելով. «Էգուցվա թողնել չի կարելի: Ամեն սերունդ իրա անելիքն ունի: Մենք հլա շատ ենք ուշացել: Բայց լավ է ուշ, քան երբեք: Պիտի մեր գործը երեխեքին չթողնենք, իրանց ոգին էլ միշտ էսենց պինդ պահենք: Սրանք հայրենասիրության, ազգասիրության դասեր են նրանց համար: Իրավունք չունենք կանգ առնելու»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.