|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ոստիկանները հեչ էլ ուրախ չէին12:48 Yerevan | 8:48 GMT | Wednesday 23 April 2008Մարինա Բաղդագյուլյան Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: Բայց մի բան հարցնեմ, էդ ինչու՞ մենք ձեզ մերն ենք համարում, բայց դուք մեզ` չէ»... -էդ ի՞նչ եք կարդում, «Չորրորդ իշխանությու՞ն», «Հայկական ժամանա՞կ»: Էլի մեր մասին վատ բաներ ե՞ն գրել: Տվեք մի հատ նայեմ: Եվ կլանված կարդում էր: «Արտաքին հարաբերություններ», «Արդյունաբերություն», «Էներգետիկա», «Կապ», «Ռազմավարական-ծայրամաս ֆորպոստ», «Պարտք հանուն պարտքի», «Լռությունը մեղսակցություն է», «Դեմոկրատիան պարտքի դիմաց», «Ռազմավարական անգործ ընկեր», «Համատեղ հանրահավաքացրական զորավարժություններ». այսպիսի ցուցապաստառներով էին կանայք ու աղջիկները կանգնել ՌԴ դեսպանատան առջեւ: «Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը ուղերձ էր պատրաստել ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին: «Կոչ ենք անում վեր կանգնել կայսերապաշտական նկրտումներից, միավորվել հանուն ժողովրդավարության, հանուն Ազատության, հանուն Խաղաղության եւ հանուն հուսալի հարեւանության ավանդույթների զարգացման: Արտաքին հարաբերությունների, արդյունաբերության, էներգետիկայի, կապի ոլորտներից իրենց ռազմավարությամբ, քաղաքականությամբ թող հանեն այդ գիծը, եւ մենք լինենք գործընկերներ, լավ հարեւաններ, այլ ոչ ռազմավարական-ծայրամաս ֆորպոստ», - ասաց Գայանե Մարտիրոսյանը: Եկավ ուղերձը հանձնելու պահը: Մոտեցավ ոտքը վիրավոր մի տղամարդ եւ ներկայացավ որպես դեսպանատան աշխատող: Վկայագիրը պահանջեցին: Ցույց տվեց: «Էսպես մի նայեք, որ վիրավոր եմ: Ես դեսպանատան անվտանգության պետն եմ: Դուք էլ անջատեք էդ բանը», - դառնալով ինձ` ատամների արանքից շպրտեց: Ասացի, որ «էդ բանը» չեմ անջատի, որովհետեւ պիտի գրեմ, թե ինչ եղավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ, դա իմ աշխատանքն է: «Ի՞նչ է, ձեռքերով ու ոտքերո՞վ խոսեմ, որ չձայնագրեք»: Հորդորեցի ուղղակի խոսել, որովհետեւ ժեստերի լեզուն էլ հնարավոր է վերարտադրել, ուղղակի այդպես մի քիչ ծիծաղելի կլինի: Աշխատակիցը շատ ցածրաձայն, գրեթե շշուկով, մի քիչ էլ ձեռքերի օգնությամբ հասկացրեց, որ ուղերձը ինքը կփոխանցի դեսպանատան մյուս աշխատակիցներին, եւ երկու ճանապարհ կա` կամ վստահել իրեն եւ առձեռն տալ ուղերձը կամ` գցել փոստը, որ, միեւնույն է, ինքը պիտի հանի ու փոխանցի: Ստանալով ուղերձը` նա մի հիշեցում արեց` ի գիտություն բոլոր լրագրողների. «Գրում եք` չմտածելով հետոյի մասին»... Ի՞նչ նկատի ուներ` երկրի՞, թե՞ լրագրողի «հետո»-ն: Նկատեցի, որ Գայանե Մարտիրոսյանն ու մի փոխգնդապետ խաղաղ զրուցում են: - Արդեն բարեկամացե՞լ եք: - Մեր ոստիկանները շատ ուրախ են, որ արդարության համար պայքարող ժողովուրդ ունեն, - ասաց մի երիտասարդ: - Խնդրում եմ չքաղաքականացնել, - վրդովվեց փոխգնդապետը, - Ի՞նչ արդարություն, ի՞նչ պայքար, ի՞նչ ուրախություն... Մենք հեչ էլ ուրախ չենք... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |