|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի քանի պարտադրված հստակեցում12:43 Yerevan | 8:43 GMT | Wednesday 23 April 2008Մարինա Բաղդագյուլյան Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, որ վաղը մարտի 8-ն է` կանանց միջազգային օրը, եւ ավելի լավ է ոչ ոք` ոչ մի պաշտոնյա չհամարձակվի շնորհավորել կանանց ու աղջիկներին, քանի որ Հայաստանում իրենց իսկ ցուցումով վայրի, դաժան ծեծի են ենթարկվում կանայք ու օրիորդները: Իսկ ցուցումը կատարողները` ոստիկանները, պիտի ամաչեն նայել իրենց մոր, կանանց, աղջիկների աչքերին: Ես, համենայնդեպս, այդ օրը այդպես էի կարծում` ոստիկանը կարող է ամաչել... Երկրոդը` փաստում եմ, քանի որ, ինչպես ինձ է հայտնի, ոստիկանների հետ միայն փաստերով են խոսում, եւ ոստիկանն էլ պարտավոր է միմիայն փաստերի հիմքով եւ ուժով գործել, նաեւ` խոսել: Իսկ ոստիկանության ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը ստում է, մեղմ ասած` անամոթաբար, թե` «Ճիշտ չի ասում Ռաֆայել Ղազարյանի կինը, որ իրեն ծեծել են»: Եթե, օրինակ, ասեր` «Ես չեմ խփել, ես, ազնիվ խոսք, կնոջ վրա ձեռք չեմ բարձրացնում», - կարելի էր հասկանալ, գուցեեւ` հավատալ. չէ՞ որ նա էլ մարդ է, ամաչում է: Բայց ոստիկանը ստում է` առանց ամաչելու, ավելին` գլուխը պատին խփելու «վարկածներ» առաջ քաշում: Ժողովուրդը իր առածում, ասացվածքում իմաստնաբար մատնացույց է անում, թե ով պետք է գլուխը պատովը տա: Իսկ թե ինչու գլուխը պիտի խփի պատահած պատին, այն էլ` մի քանի անգամ եւ շատ ուժեղ, մեջբերում եմ «ԺԵ»-ի մարտի 10-ի «Միք ծեծի կնոջը, միք ծեծի աղջկան» վերնագրով նյութից մի հատված: ««Մեր ձեռքին ոչինչ չկար, որ պաշտպանվեինք, անգամ պայուսակ չունեինք, - պատմում է տիկին Գրիզելդան: Այդ պահին բացվում է Պարոնյան փողոցի շենքի մուտքերից մեկի դուռը, մարդիկ սկսում են ներս մտնել: Բայց Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան թույլ չեն տալիս ներս մտնել, փրկվել... «Շեմքի վրա ինձ խփեցին ու գցեցին: Գայանեի գլխանոցից քաշեցին ու գցեցին...»... Մայրը չէր զգում, որ իր գլուխը պատռված է, ինքը արյունլվիկ է եւ իր մեջքին ինչ-որ մեկը կանգնած է: Միայն իրեն խփող ոտքերի արանքից տեսնում էր գետնին ընկած աղջկան եւ նրան անխնա, վայրենի հարվածող մի քանի զույգ ոտքեր. օրիորդին` հրեշտակի պես նուրբ, քնքուշ աղջկան...»: Հ.Գ. Գլուխը պատով տալու հետ կապված եւս մի հստակեցում. «Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկացմամբ` Տարոն Բաղդասարյանը, այսինքն` «Շուրա Բալագանովը»` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայության գծով պետի նախկին տեղակալը, հիմա` Կենտրոն համայնքի ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալը, մարտի 1-ին դաժան ծեծի է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, նաեւ` կանանց եւ երեխաների: Նրա հարվածների արդյունքում են մարմնական վնասվածքներ ստացել Ռաֆայել Ղազարյանի այրին եւ դուստրը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |