|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սեւանի մակարդակի բարձրացումը պետք է կանխել»12:37 Yerevan | 8:37 GMT | Wednesday 23 April 2008Նիկիտա Զարոբյան Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից անընդունելի որոշմանը: Գրում եմ այդ մասին` ունենալով լուրջ զգուշավորություններ, որ հզոր լոբբիստները կճնշեն կառավարությանը, եւ նա կկասեցնի լճի ջրի մակարդակի բարձրացումը: Աղետալի վիճակում գտնվող լճում ձկների քանակը մի քանի տասնյակ անգամ պակասել է` սկսած խորհրդային ժամանակներից: Սեւանում իշխանի` 2-ից 4 տեսակ անհետացել է: Լճի ջրերը շարունակվում են աղտոտվել կենցաղային եւ արդյունաբերական հոսքերից: Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի լիճը մաքրի ջրասույզ թփերից եւ մացառուտներից, որոնց փտումը հանգեցնում է լճի աղտոտմանը: Ո՞րն է հարցի արժեքը. 20-րդ դարի 50-ական թվականներից Հայաստանի ղեկավարությունը սկսել է ակտիվ միջոցներ ձեռնարկել` Սեւանա լիճը ծանծաղացումից փրկելու համար, որը կարող է վերաճել էկոլոգիական աղետի. քաղցրահամ ջրերի պաշարը ազգային խնդիր է: Լճի մակարդակի իջեցումը սկսվել է 20-րդ դարի 30-ական թվականներից, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին Սեւանի ջրերն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու եւ ոռոգման նպատակներով: Այդ ժամանակներում այս որոշումը այլընտրանք չուներ` արագ զարգացող տնտեսության եւ ոռոգելի հողատարածքների մակերեսի մեծացման պայմաններում: Անցյալ դարի 30-ական թվականների կեսերից կառուցվել են 6 հիդրոկայաններ: 1961 թվականին հանրապետության իշխանությունները որոշում ընդունեցին Արփա գետի հոսքերից մեկն ուղղորդել Սեւանա լիճ, սկսվեց մեծ հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունը, մասնավորապես` 48, 3 կիլոմետրանոց ստորգետնյա` Արփա- Սեւան ջրանցքը` ամենաերկարը աշխարհում: Շինարարությունը տեւել է 20 տարի` մինչեւ 1981 թվականի մարտը: 60-ական թվականների սկզբից Սեւանա լճի ջրի տնտեսման նպատակով սկսեցին ջրամբարների զանգվածային շինարարությունները, որոնք օգտագործվում էին Արարատյան դաշտավայրի ոռոգման համար, Որոտանի կասկադի ՀԷԿ-ի, ՋԷԿ-ի շինարարությունը, բացի այդ` որոշում ընդունվեց ատոմակայանի շինարարության վերաբերյալ եւս: Դա թույլ տվեց կայունացնել լճի մակարդակը: Այս ահռելի աշխատանքների համար պահանջվեց 30 տարի եւ ավելի քան մեկ միլիարդ ռուբլի: Սեւանա լիճը վերջապես սկսեց վերականգնվել: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Հայկական ԽՍՀ-ի որոշման խախտում, համաձայն այդ որոշման` արգելվում էր ամեն տեսակի շինարարությունը լճի շրջակայքում, մինչդեռ այդ գոտում կառուցվել են քաղաքական եւ տնտեսական էլիտային պատկանող հարյուրավոր շինություններ, որոնք ապօրինի են: Կառավարությունը փոխարեն պատժի օրինախախտներին, քննարկում է լճի ջրի մակարդակի բարձրացման կասեցման հարցը: Եվ գլխավորը. դա նշանակում է խաչ քաշել լճի ջրային եւ ձկնապաշարների վերականգնման հնարավորության վրա, լիճը փոխակերպել ճահճի, էլ չենք խոսում բնության այդ հրաշք գեղեցկության կորստի մասին: Մնում է հուսալ, որ կառավարությունը ազգային այդ արժեքին կվերաբերվի որպես հոգատար տեր եւ ոչ թե անհեռատես պատեհապաշտ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |