|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լավ, էս Հայաստանում մենակ Հրազդանի՞ց են մարդ բռնել: Քաղբանտարկյալ նկատի ունեմ11:29 Yerevan | 7:29 GMT | Tuesday 22 April 2008 Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից երկնչելու: Առանց որեւէ մեկի հոխորտանքներից ու զառանցանքներից ահաբեկվելու: Էդ ամեն ինչի հետ մեկտեղ` նաեւ գալիս-հասնում են Երեւան, ելույթ են ունենում միտինգում: ...Ի՞նչ է. ստացվում է, որ էս Հայաստանում մենակ Հրազդանի՞ց են մարդ բռնել: Ուրիշ էլ ոչ մի տեղից բռնված մարդ չկա՞: Քաղբանտարկյալ նկատի ունեմ: Մեղրիի՞ց մարդ չկա, Իջեւանի՞ց, Լոռու՞ց, Երեւանի՞ց, Ապարանի՞ց, Շիրակի՞ց, Թալինի՞ց, թե՞ Վայքից: Կա: Բայց ինչ-որ չի երեւում: Թե կա: Թե՞ էդտեղերի ժողովուրդն ավելի համբերատար է, հանդուրժող: Իշխանասեր: Թե՞... Էդ ինչի՞ց է տեսնես, որ էդտեղերի ժողովուրդը չի բողոքում-չի ընդվզում-հանդուրժում է իշխանությունների կամայականությունները: Ավելի վախեցա՞ծ են, քան հրազդանցիք: Թե՞ վախեցնողներն են ավելի ուժեղ: Թե՞ կարծում են իրենց կողքից սահելու-անցնելու է էս ամենը: Իսկ եթե մենք մեր հարեւանի վատ վիճակը տեսնելով չենք ընդվզում, այլ մտածում ենք, որ ավելի լավ է ձեններս կտրենք, որ էդ նույն փորձանքը մեր գլխին չգա` սխալվում ենք, չարաչար սխալվում: 37 թիվն էլ էր էդպիսին: Բայց, անկախ էդ մարդկանց ընդվզել-համակերպվելուց` տարան բոլոր էն մարդկանց, ում պետք է տանեին: Ովքեր խանգարում էին: Ովքեր մտածում էին. ոչ թե իրենց պես ունակ չէին դրան: Բայց եթե ընդվզեին բոլորը` ոչ մեկին էլ չէին տանի: Հիշում եք, չէ՞, ոնց է Քսանթոսը բաղնիք ուղարկում Եզովպոսին` ճշտելու, թե քանի մարդ կա: Եզովպոսը վերադառնում է եւ ասում` մեկ մարդ: Քսանթոսը զարմացած, բայցեւ` խիստ ուրախացած աճապարում է լողանալու, բայց... Բաղնիքում տեղուդադար չի լինում, ասել է թե` լողանալու ֆիզիկական հնարավորություն: Երբ զայրացած փիլիսոփան փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, Եզովպոսը բացատրում է. «Երբ եկա` բաղնիքի դիմաց մի մեծ քար էր ընկած. բոլորը գայթում էին, հայհոյում եւ գնում իրենց գործին: Եվ միայն մի մարդ այդ քարը դեն նետեց ճամփից: Հենց նրա մասին էլ քեզ ասացի»: ...Հիմի ինձ անընդհատ էդ մի հարցն է մտահոգում. կարող ա՞ մենակ Հրազդանից են մարդ բռնել: Քաղբանտարկյալ նկատի ունեմ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |