|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ուժը ուտելով չի` ոգով է»11:12 Yerevan | 7:12 GMT | Tuesday 22 April 2008Կարինե Հարությունյան Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ: Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությունը: Նրանք ամեն շաբաթ օր այցելում են գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանին՝ ծաղիկներ դնելու: Իսկ անցած շաբաթ իրենց հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո վանատուրցիները Երեւանում էին՝ գլխավորությամբ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ, հացադուլավոր Արշավիր Բոզինյանի: Կիրակի եւ երկուշաբթի Վանատուրում հավաքները շարունակվում էին: Բնականաբար՝ նույն պահանջներով, քանի որ ինչպես ասաց վանատուրցի մի տղամարդ. «Իշխանությունը դեռ խելքը գլուխը չի հավաքել»: Իսկ մի ուրիշն էլ թե. «Խելք չունեն, խելք: Ունենային՝ էստեղ ինչ գործ ունեին: Ոչ խելք ունեն, ոչ՝ արժանապատվություն: «Թասիբ»՝ այսինքն»: Երեկվա հավաքին մարդիկ խոսում էին այն մասին, որ խմբովի հացադուլ են անելու Արշավիր Բոզինյանի հետ. «Թող ամբողջ աշխարհն իմանա, որ սա իշխանություն չի, իշխանության տնազ ա: Թող իմանան, որ Հայաստանում ոչ միայն 100-ից ավելի քաղբանտարկյալներ կան, այլեւ՝ բազմաթիվ հացադուլավորներ»: Ասացի՝ հացադուլով կթուլանաք, իշխանությունն էլ դա է ուզում. «Մենք թուլացողը չենք: Ուժը ուտելով չի, ոգով է: Սրտումդ ի՞նչ կա, հոգումդ ի՞նչ կա: Կա՝ կա, չկա՝ ուտելը չի փրկի»: Դե արի ու մի ասա, որ ժողովուրդն իմաստուն է: Ու ոչ միայն փորձով, այլեւ կանխատեսումների հարցում. «Մենք գիտեինք, որ միջազգային հանրությունը իշխանություններին պատին դեմ է տալու: Էդպես էլ եղավ: Հիմա դեռ տաք են, շատ բան չեն զգում, բայց շուտով կհասկանան, որ իրենց վերջը եկել է: Իսկ մի բանում էլ համոզված ենք, որ էս պայքարում մենք հաղթել ենք»: ...Երեկ Արշավիր Բոզինյանը եւ Ժանետա Ներսիսյանը դադարեցրին հացադուլը: Արշավիրը Երեւանում գնացել է բժշկական հետազոտության. «Հացադուլի արդյունքում նիհարել եմ 27 կգ: Ճիշտ է, հյուծվել եմ, բայց հոգեպես ինձ լավ եմ զգում: Մի քանի օր վերականգնվելուց հետ նորից նստելու եմ հացադուլի: Այս անգամ ինձ են միանալու շատ-շատերը, թե մեր գյուղից, թե Երեւանից: Օրը կորոշենք հետո, ինչպես իրավիճակը կթելադրի»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |