|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ամաչելու պահը15:47 Yerevan | 11:47 GMT | Saturday 19 April 2008 Տեսակետ ԱԺՄԿ ղեկավարի մոտեցումների մասին Հայաստանյան հեռուստաընկերությունները միահամուռ ձեւով շարունակում են չարաշահել իրենց հնարավորությունները եւ գլխիվայր ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը: Իսկ ընտրախախտներն, այդ եթերն օգտագործելով իրենց անձնական շահերի համար, շարունակում են վարկաբեկել քաղբանտարկյալներին, որոնց փոխարեն, հաստատ իրենք պետք է լինեին: Սուտը, անգործությունը, քծնվելը, շողոքորթելը, վարկաբեկելը, վիրավորելը` ահա այն չափանիշները, որոնցով ողողված է այսօրվա հեռուստաեթերը: Օրինակ` որեւէ մեկը լսել է, որ ՔԴՄ իբր կուսակցության ղեկավարը բացի իր «անբասիր» անցյալը իշխանություններին հիշեցնելուց, երբեւէ նախաձեռնություն ցուցաբերի ընտրախախտումների հետեւանքների վերացման ուղղությամբ: Իհարկե, Վ.Մանուկյանին չես համեմատի ՔԴՄԿ-ականի, ԱԺԿ-ականի եւ նմանների հետ, սակայն, որ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողը հավասարվում է նրանց` փաստ է: Մասնավորապես, Վ.Մանուկյանի այսօրվա դիրքորոշումն, իմ կարծիքով, կայանում է հետեւյալում` «Քանի որ ես ատում եմ Լ.Տեր-Պետրոսյանին, ուրեմն Ս.Սարգսյանը հաղթել է օրինական ընտրություններում»: Եվ դա արվում է այնքան հակասական եւ չհիմնավորված մոտեցումներով` տեղ-տեղ վերածվելով զավեշտի, որ ակամայից ուզում ես հարցնել` «Մի՞թե նախանձն այդքան խոր հետեւանքներ կարող է ունենալ»: Այո, նախանձ, սա նախանձի հետեւանք է, որի ներկայիս պատճառները կարող են լինել` Լ.Տեր-Պետրոսյանի աջակիցների թիմը անհամեմատ ամենատպավորիչն է` եւ ժողովրդավարության, եւ ժողովրդականության իմաստով, Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ընտրությունների օրինականության ապահովման համար միակ պայքարող շտաբն էր, բառիս բուն իմաստով, Լ.Տեր-Պետրոսյանը, չունենալով հեռուստաընկերությունների աջակցությունը, ինչպես Վ.Մանուկյանը, այլ ունենալով նրանց ապօրինի հակաքարոզչությունը, տարել է համակարգված, օրինական, ստեղծագործ, եզակի եւ ընտրողների օրեցօր աճող համակրանքը վայելող քարոզչություն, ի հակասություն Վ.Մանուկյանի 15 տարի շարունակ կրկնվող հնամաշ ելույթների, Լ.Տեր-Պետրոսյանի «մոլորյալ» համակիրների թիվը, այն էլ պաշտոնական մամլիչից հետո, Վ.Մանուկյանի «նվիրված» ընտրողներին գերազանցել է անթիվ անգամ, Լ.Տեր-Պետրոսյանի հետընտրական գործունեությունը կրել է օրինական եւ ուսուցողական բնույթ, Լ.Տեր-Պետրոսյանը չի վախեցել եւ չի թաքնվել, այլ համարձակորեն շարունակում է պայքարել իշխանությունների ուժային մեթոդների հետեւանքների վերացման ուղղությամբ, Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների գործունեությունն արժանացել է միջազգային ժողովրդավարական կառույցների դրական արձագանքին, Լ. Տեր-Պետրոսյանի թիմը տանում է լրջագույն եւ ամենօրյա աշխատանք ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե «շարիկ են գլորում», ինչպես ԱԺՄԿ էլիտան` 1996թ. սեպտեմբերից հետո, Լ.Տեր-Պետրոսյանը երբեւէ խեղճացած չի նստել ոմն Արա Աբրահամյանի մամլո ասուլիսին, Լ. Տեր-Պետրոսյանը մաքրեց ընդդիմադիր դաշտը եւ ստիպեց իրենց ընդդիմութուն համարող եւ տարիներ շարունակ հասարակությանը մոլորեցնող գործիչներին բացահայտել իրենց էությունը, Եվ վերջապես` Լ.Տեր-Պետրոսյանն արթնացրեց ժողովրդին պարտադրված «քնից», որի մասին խոսում են անգամ նրա ամենաթունդ հակառակորդները: Երբ 1996թ.-ին շատերս աջակցում էինք Վ.Մանուկյանի գլխավորած շարժմանը, չէինք հիշում նրա վարչապետական բացթողումների մասին եւ կարեւորը համարում էինք ոչ թե նրա անձը, այլ մարդկանց քաղաքական իրավունքների վերականգնման ուղղությամբ նրա գործունեությունը: Հավանաբար, ներկա պայմաններում, նույն կերպ պետք է վարվեր նաեւ թիվ առաջին ազգային ժողովրդավարը եւ ոչ թե «հայհոյեր», այլ` շնորհակալություն հայտներ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին եւ նույնպես լծվեր ընտրությունների օրինականության ապահովման գործին, այն է` պաշտպաներ հասարակության շահերը: Ահա թե ինչպես պետք է պաշտպանվեր «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողի եւ առաջին վարչապետի` տեղին եւ անտեղի անընդհատ շահարկվող բարձր անունը, որն, իմ կարծիքով, մրոտվել է 1996թ.-ի սեպտեմբերից ի վեր: Սակայն, Վ.Մանուկյանը գնաց ճիշտ հակառակ ճանապարհով: Սկսեց անգամ «չհասկանալ ընդդիմության հետընտրական պահանջը», եւ բանը հասավ նրան, որ անգամ որոշեց պաշտպանել հանրահավաքների արգելումը: Ամոթ... Կազմակերպության նախագահ` Ռ.Թորոսյան |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |