|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը14:06 Yerevan | 10:06 GMT | Friday 18 April 2008Մարինե Խառատյան Հյուսիսային պողոտայում ամենօրյա զբոսանքի մասնակիցները երեկ ցնծության մեջ էին. լուրը, որ քաղաքապետարանը թույլատրել է շաբաթ օրը, ժամը 15-ին Մյասնիկյանի արձանի մոտ` նախկին Կիրովի այգում հանրահավաք անցկացնել, տարածվեց րոպեների ընթացքում: Քաղաքապետարանը բավարարել է «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ի հայտը` հանրահավաք անցկացնելու մասին: Լուրն իմանալուն պես ժողովուրդը սկսեց «ազատ, անկախ Հայաստան», «պայքար, պայքար, մինչեւ վերջ», նաեւ «Լեւոն` նախագահ» վանկարկել: Մոտ 15 րոպե Հյուսիսային պողոտայում թնդում էին այդ վանկարկումները: «Բոլորս անպայման գնալու ենք, սա մեր հաղթանակն է», - մեկը մյուսին փոխանցում էին քաղաքացիները: Ոստիկանապետերը, որ Հին Էրիվանի մոտից էին հետեւում իրավիճակին, ձերբակալությունների հրահանգ չստանալով, ստիպված կարգադրեցին ոստիկանության օպերատորին մեկ առ մեկ նկարել բոլոր զբոսնողներին: «Նկարի, նկարի, որ ապրիլի 9-ին ծեծելով ատամս ջարդել եք», - ոստիկանության օպերատորին դիմելով` ասաց մի տարեց կին: «Նկարեք, մենք չենք վախենում», - հավելեցին մյուսները: Մի երեխա ծածանեց եռագույնը: Քաղաքացիները շարունակեցին ակտիվ զրույցները` տեղեկություն փոխանակելով ու քննարկելով իրավիճակը: Պատմում էին, որ երեկ բողոքի ակցիա են իրականացրել ու բողոք-նամակ են հանձնել ԵԽ երեւանյան գրասենյակին ու ԱՄՆ դեսպանատանը: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դենիել Հեսթինգսը դուրս է եկել ժողովրդի մոտ ու մոտ կես ժամ զրուցել նրանց հետ: Դիվանագետը հետաքրքրվել է կալանավորվածների վիճակով ու խոստացել է բողոքի ակցիայի մտահոգությունները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում էր Հայաստանում ժողովրդավարության խնդիրը: Ի դեպ, երեկ մի քանի ոստիկաններ փորձել են հեգնել Հյուսիսային պողոտայում ամեն օր զբոսնող կանանց, թե` ի՞նչ հույսով եք էստեղ գալիս, արդեն հոգնել ենք ձեզանից, էնպես չանեք, որ մի հատ էլ մարտի մեկ տեղի ունենա: «Յոթ պորտով կանիծվեք», - եղել է կանանց պատասխանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |