|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինքնամեկուսացած միջոցառում, մինչդեռ տոն կարող էր լինել13:03 Yerevan | 9:03 GMT | Thursday 17 April 2008Մարինե Խառատյան Ազատության հրապարակը երեկ երեկոյան կրկին փակ էր հասարակ մահկանացուների համար, հրապարակի մուտքերի մոտ կանգնած ոստիկանները ոչ ոքի ներս չէին թողնում. Օպերայի եւ բալետի շենքում ոստիկանության տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էր Սերժ Սարգսյանը: Պատկերացնու՞մ եք մի նախագահի, որն իրեն արդեն որերորդ անգամ մեկուսացնում է հասարակությունից 500 մետր շառավղով: Կարելի՞ է, արդյոք, նախանձել այդպիսի մեկին, իհարկե` ոչ: Թերեւս կարելի է խղճալ: Երբ փորձեցինք մտնել հրապարակի տարածք, մեր «ապօրինի» գործողությունները անմիջապես կասեցրին ոստիկանները. «Եթե սրճարան եք գնում, գնացեք, թե չէ, շրջանցեք»: Ինչու՞` զարմացանք մենք. «Այդպես է կարգը», - լուրջ դեմքով ասաց ոստիկանը: Լրագրողի վկայականը ցույց տալով վերջապես կարողացանք մտնել Ազատության հրապարակի տարածք, ուր սրճարաններից Հյուսիսային պողոտայում զբոսնողներին էին հետեւում ոստիկանապետերը, նաեւ «Բազազ» մականունով Ռոբերտ Մելքոնյանը: Հարցրինք ինչու՞ է փակ Ազատության հրապարակը, պատասխանը եղավ, թե Օպերայի շենքում միջոցառում է, ասացինք, որ միջոցառում է, ուրեմն երեւանցիները պետք է չքայլե՞ն իրենց քաղաքում, ոստիկանապետերին այս դիտարկումն ակնհայտորեն դուր չեկավ. «Մենք ասացինք միջոցառում է եւ վերջ»: Այդ ընթացքում մի քանի հարյուր քաղաքացիներ շարունակում էին զբոսնել Հյուսիսային պողոտայում, թերթ կարդում, «Ազատություն» ռ/կ լսում, աշխույժ քննարկում իրավիճակը, տեսակետներ հայտնում, վերլուծում: Նաեւ միմյանց տեղեկություն փոխանցում այսօր Երեւանում ԵԽ գրասենյակի ու ԱՄՆ դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին: Այսօր նաեւ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է. Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիները այսօր գնալու են Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Ի դեպ, երեկ ոմանք ծաղիկներով էին եկել պողոտա, որոշել էին ծաղիկներ նվիրել ոստիկաններին, չարին բարով հատուցել: «Քանի որ նրանք ընդամենը կատարողներ են: Թեպետ իրենք մեր նկատմամբ վատ են տրամադրված, հեռու են օրենքի պաշտպան լինելուց, մենք ուզում ենք մեր վերաբերմունքը ցույց տալ: Կարծում եմ, ժամանակը կգա, նրանք էլ կհասկանան իրենց սխալները», - ասաց մի կին: Ծաղիկները այդպես էլ չհասան հասցեատերերին: Ի դեպ, երեկ ոստիկանության օրվան նվիրված իր ուղերձում Ս.Սարգսյանը անկեղծացել է. «Հայաստանի համակողմանի եւ արագ զարգացումը մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջեւ դրված խնդիրները»: Խոսքը, հուսով ենք, ծեծուջարդին եւ մնացյալին չի վերաբերվում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |