|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լրջանում է...14:07 Yerevan | 10:07 GMT | Wednesday 16 April 2008Էմմա Գաբրիելյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին հորդորում է մի շարք քայլեր կատարել երկրում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Այդ քայլերն են` անկախ հետաքննություն իրականացնել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ, ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր հանցագործություն չեն կատարել, բարեփոխել հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման մասին օրենքը, երկխոսություն սկսել ընդդիմության հետ, մեծացնել ընդդիմության տեղն ու դերը քաղաքական գործընթացներում: Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ-ի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ բանաձեւում ներկայացված են Հայաստանում առկա բոլոր կարեւոր հարցերը` հավելելով. «Կետ կա, որ հունիսին կանդրադառնան այս հարցին եւ կտեսնեն, թե ինչ զարգացումներ, ինչ պրոգրես է եղել այդ երեք ամսվա ընթացքում»: Ա1+-ի փոխանցմամբ` Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է, որ ինքը Հայաստանում էր մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո եւ իր առաջարկներից մեկն էր իրականացնել անաչառ հետաքննություն` պարզելու, թե ինչ տեղի ունեցավ ընտրություններից հետո: Համարբերգի գնահատմամբ` այսպիսի հետաքննությունը Հայաստանի կառավարության համար կլինի վստահությունը ստուգելու կարեւոր փորձաքար: Այս պահին իրենք սպասում են Հայաստանի իշխանությունների պատասխանին: Նրա խոսքերով, եթե որոշվի այդպիսի հետաքննություն անցկացնել, ապա իրենք պատրաստ են տրամադրել անկախ փորձագետներ: Հանձնակատարը նաեւ նշել է, որ բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են քաղաքական հայացքների համար` պետք է ազատ արձակվեն: «Անցած տարիների ընթացքում ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ մենք էական առաջընթաց չենք տեսել», - երեկ Ստրասբուրգում հայտարարել է ԼՂ խնդրով զբաղվող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Լորդ Ռասել Ջոնսթոնը: Նրա համոզմամբ` հարկավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեծացնել վստահությունը: Նա ցանկություն է հայտնել, որ ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում երկու երկրների պատվիրակների միջեւ էական երկխոսություն ծավալվի, իսկ ղարաբաղյան հակամարտության լուծումը, նրա գնահատմամբ, կախված է երկու երկրների նախագահներից, որոնք պետք է որոշեն հակամարտության կարգավորման ճանապարհները: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |