|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նոր աշխարհակարգի ուրվագծերը Կենտրոնական Ասիայում13:55 Yerevan | 9:55 GMT | Wednesday 16 April 2008Գոհար Բարսամյան Կենտրոնական Ասիայում Շանհայի համագործակցության երկրների կազմակերպությունը խոչընդոտներ չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարթակում, ինչը նախեւառաջ վերաբերում է Աֆղանստանին: Թե Շանհայի համագործակցության երկրների, թե ՆԱՏՕ-ի ընդհանուր շահագրգռվածությունը Աֆղանստանում ահաբեկչության եւ թմրաթրաֆիքի սպառնալիքը կանխելն է: Այս երկու կազմակերպությունների համագործակցության եզրեր են ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարը: Ի դեպ, Շանհայի համագործակցության կազմակերպությունը ունի ընդլայնման խնդիր. վերջերս կազմակերպությունը նախագահող Տաջիկստանը Իրանի Իսլամական Հանրապետությունից հայց է ստացել ընդլայնման վերաբերյալ, եւ արդեն մայիսին Պեկինում համագործակցության շրջանակներում կքննարկվի այդ հարցը: Արեւմուտքում Կենտրոնական Ասիան չի դիտարկվում իբրեւ հետխորհրդային տարածք: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Ինչպես հայտարարել են Եվրամիության պաշտոնյաները` Թուրքմենստանը հաստատել է Եվրամիությանը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ տրամադրելու պատրաստակամությունը: Սա խախտում է հաշվեկշիռը Կասպյան տարածաշրջանում. Ռուսաստանը վերջնականապես կորցնում է գերիշխողի իր դիրքերը: Ապրիլի 9-10-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում բանակցություններ են կայացել Եվրամիության պաշտոնական անձանց եւ Կենտրոնական Ասիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաձայնություն է տվել գազ մատակարարել Եվրամիությանը` շրջանցելով Ռուսաստանը: Եվրամիության արտաքին կապերի կոմիսար Բենիտա Ֆերերո-Վալդները «Ֆայնենշլ Թայմսին» ասել է, որ Եվրամիությունը ամեն տարի Աշգաբադից կստանա 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Բենիտա Ֆերերո-Վալդները մատակարարման 3 տարբերակ է մատնանշել. 2 տարբերակը ենթադրում է անդրկասպյան գազամուղի կառուցում, իսկ երրորդը` գազի փոխադրում լցանավերով: Թուրքմենական իշխանությունները դեռեւս լռություն են պահպանում այդ առնչությամբ: Փաստացիորեն Թուրքմենստանի այս համաձայնությունը կարող է հիմք դառնալ ամերիկյան «Նաբուկո» ծրագրի իրականացման համար: Բրյուսելը վաղուց է միջոցներ փնտրում Մոսկվայից կախյալ վիճակից դուրս գալու համար: Որոշ գնահատականներով` 2030 թվականին Եվրամիության գազի պահանջարկի 85 տոկոսը կապահովվի ներկրման հաշվին: Օրինակ` 2000 թվականին գազի պահանջարկի 50 տոկոսը բավարարել է իր հաշվին: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կամենում երկիրը ներքաշել այնպիսի գծակարգերի մեջ, որոնք առաջացնեն Ռուսաստանի ճնշումը: Եվրամիության պաշտոնյաները եւս զգուշավորություն են հանդես բերում` անհարկի խնդիրներից խուսափելու համար: Եվրամիությունը այս համատեքստում ԱՄՆ-ի հետ ունի տարաձայնություն` «Նաբուկոյին» Իրանի մասնակցության առումով: «Հյուման Րայթս ուոտչ» իրավապահ կազմակերպության փորձագետ Մարիա Լիսիցինան, ով մասնագիտացած է Կենտրոնական Ասիայի հարցերում, կարծիք է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի շուրջ մշակած Եվրամիության ռազմավարությունը մշակվածության պակաս ունի, որը խանգարում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Եվրամիության հնգամյա ծրագիրը ենթադրում է կայունության եւ անվտանգության, կայուն տնտեսական զարգացման ապահովում, աղքատության կրճատում Կենտրոնական Ասիայի երկրներում: Լիսիցինան ընդգծում է, որ Եվրամիությունը հազիվ թե փոխի վիճակը մարդու իրավունքների ոլորտում, եթե կոնկրետ չափանիշներ չմշակվեն Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի համար: Մյուս գործոնը այն է, որ ժողովրդավարության գործընթացի ճանապարհին բացակայում է թափանցիկությունը Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարության միջեւ, մասնավորապես` բանակցային գործընթացներում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |