“Zhamanak” Armenian-American Political Daily

«Վստահ եմ՝ հաղթելու ենք»

20:39 Yerevan | 16:39 GMT | Tuesday 15 April 2008

Կարինե Հարությունյան

Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը:

Ինչպես հայտնի է, անցած ուրբաթ ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հորդորել էր իր զինվորին՝ Արշավիր Բոզինյանին, դադարեցնել 19-օրյա հացադուլը: Վերջինս կատարել էր իր հրամանատարի «հրամանը»: Երեկ նա ասաց, որ հացադուլը դադարեցրել էր ժամանակավոր, եւ եթե այս՝ եռօրյա հացադուլի ընթացքում ազատ չարձակեն Սասուն Միքայելյանին եւ մյուս քաղբանտարկյալներին. «Ապրիլի 24-ից բազմաքանակ խմբով անժամկետ հացադուլի ենք նստելու Օպերայի՝ Ազատության հրապարակում: Հացադուլի հետ չեն դադարելու եւ մեր հավաքները: Օր օրի մեր հավաքները ավելի բազմամարդ են դառնում: Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով մինչեւ հասնենք մեր նպատակին: Մեր ջոկատից շատերն են զոհվել: Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն անկախ եւ ժողովրդավարական Հայաստանի: Իսկ վերջին 10 տարիների ընթացքում մեր երկիրը օրեցօր մոտենում է անդունդի եզրին: Սրա համար չենք կռվել, որ մի խումբ մարդիկ էսօր խաղան երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ: Մենք երկրորդ մարտն ենք տալիս հանուն Հայաստանի ազատության: Վստահ եմ՝ հաղթելու ենք»: Նույն կարծիքին են եւ մյուս վանատուրցիները: «Մենք թուրքերին ենք հաղթել, սրանք ովքե՞ր են, որ չհաղթենք: Ինչքան պետք լինի կպայքարենք ու մեր քաղբանտարկյալներին կազատենք: Պայքարի տարբեր ձեւեր կան, հո մենակ հացադուլն ու հավաքները չե՞ն: Կարեւորը, որ ժողովուրդը քնից արթնացել ա ու հասկացել, որ իրա ազատությունը իրա ձեռքին ա»:

«Մեր հողերը ազատագրեցին երկրապահ կամավորականները: Ինչպե՞ս են վերաբերվում այդ տղաներին: Մենք չենք հանգստանալու մինչեւ բոլոր քաղբանտարկյալներին չազատենք: Տուն գնալ էլ չենք ուզում: Գնանք՝ ի՞նչ անենք, որ մեր ազատության համար պայքարողները բանտարկված են: Մենք էլ էստեղ ենք պայքարում: Միշտ էստեղ ենք լինելու: Սա հենց էնպես պայքար չի: Էսօր մեր երեխեքի ապագայի հարցն ա վճռվում: Նրանց ապագան մեր ձեռքին ա»: Իսկ Արշավիր Բոզինյանը հավելեց. «Վանատուրցիք իրենց ասածի են: Ասել ենք, մեր խոսքի տերն ենք: Ազատելու ենք մեր տղերքին, ազատելու ենք մեր երկիրը էս վարչախմբից ու միասին նոր, ազատ երկիր ենք կառուցելու»:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.