|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վարդան Օսկանյանի հեքիաթների աշխարհը20:33 Yerevan | 16:33 GMT | Tuesday 15 April 2008Էմմա Ազատյան Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու մարմաջով: Մենք, իհարկե, ունենք-չունենք` մի արտաքին գործոց նախարար ունենք: Բա նրան կսազե՞ր աղքատիկ Resume ունենալ: Վերջիվերջո նա անընդհատ շփվում է օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բա գոնե նրանց չզարմացնի՞ իր հարուստ մասնագիտական տիտղոսներով: Ուրեմն հարդը ցորենից զանազանելու նպատակով փորձեցինք իրականությունը պարզել այն համալսարաններից, որտեղից պրն Օսկանյանը իբր ստացել էր իր գիտական կոչումները: Հայաստանի արտաքին գործոց նախարարության կայքէջում տեղադրված նախարարի կենսագրական ամփոփումից իմանում ենք, որ նա 1983 թվականին ավարտել է Տաֆտի (Tufts) համալսարանի երկրաչափական բաժինը` ստանալով մագիստրոսի կոչում: Մենք կապվեցինք տվյալ համալսարանի արձանագրությունների բաժնի հետ եւ նրանցից իմացանք, որ այդ մասին որեւէ արձանագրություն գոյություն չունի: Միակ արձանագրությունը, որ կարողացան գտնել` 1993-ին Օսկանյանի` Fletcher դպրոցից ստացած օրենքի եւ դիվանագիտության մագիստրոսի կոչումն էր: Նախարարի կենսագրական ամփոփման մեջ նաեւ նշվում է, որ նա 1986 թվականին ստացել է պետական կառավարման մագիստրոսի կոչում` ոչ ավել-ոչ պակաս աշխարհահռչակ Հարվարդի (Harvard) համալսարանից: Կապվեցինք նաեւ այս համալսարանի արձանագրությունների բաժնի հետ, ու պարզվեց, որ նրանք նույնպես այս մասին որեւէ արձանագրություն չունեն: Իհարկե, պրն Օսկանյանը առաջին անձը կամ բարձրաստիճան պաշտոնյան չի, որ խեղաթյուրել է իր կենսագրությունը: Ընդհանրապես, նման մարդկանց մոտ խիստ արտահայտված է լինում ստորակայության բարդույթը, ստիպելով այլոց, նման դեպքերում խեղաթյուրողը ընտրում է մի այնպիսի հաստատություն, որ առանձնապես աչքի չի ընկնում եւ այդպիսով այնտեղի ուշադրությունը չի հրավիրում: Սակայն ինչպես պարզվում է` պրն Օսկանյանը նման մտահոգություն չի ունեցել եւ գնացել ու ընտրել է աշխարհի ամենապատկառելի համալսարանները՝ երեւի մտածելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնի նման «մանրուքի» վրա: Ինչեւէ, հիմա որ պրն Օսկանյանն այլեւս չի զբաղեցնելու արտաքին գործոց նախարարի պաշտոնը, հուսով ենք, որ բավարար ազատ ժամանակ կգտնի ամբողջացնելու իր ուսումը: https: //www.alumniconnections.com/olc/pub/TUF/register/register.cgi https: //post.harvard.edu/olc/pub/HAA/register/register.cgi |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |