|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ողորմի Կոնֆուցիուսի հորը...19:55 Yerevan | 15:55 GMT | Tuesday 15 April 2008 ...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, մեզ` հասարակ մահկանացուներիս համար մատչելի ձեւի մեջ այն դնելու եւ այլեւս կենսակերպ դարձնել փորձելու առաքելությունը: «Ընդամենը 1000 մարտակարգ ունեցող պետության թագավորը պարտավոր է ուշադիր եւ խոնարհ լինել իր բոլոր արարքների մեջ: Նա պետք է կարողանա չափը պահպանել եւ սիրել մարդկանց: Ժողովրդի հանդեպ նրա պահանջները չպետք է կամայական լինեն»: «Ինձ չի վշտացնում այն փաստը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում: Ինձ վշտացնում է այն, որ ես չեմ ճանաչում նրանց»: «...Աչքի ընկիր այն ժամանակ, երբ պետության մեջ կարգուկանոն կա, հակառակ դեպքում զուսպ պահիր քեզ: Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով եւ իշխում է կարգուկանոնը` ապա ամոթ է, որ մարդ ապրի այնտեղ աղքատ եւ ամենացածր դիրքն անգամ չունենա: Ընդհակառակը` եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ` ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը»: Էսպիսի, ահա, իմաստնություններ: Ըստ որոնց, ու, մանավանդ, վերջինի` ամոթ է այս երկրում հարուստ ապրելն ու «պատիվներ» ունենալը: Որովհետեւ դրանք կեղծ պատիվներ են: Եվ կեղծ հարստություն: Ինչպես երկիրն ինքը: Քանզի քրիստոնյա մարդու համար կարեւորը հարստության չափը չէ, այլ այն վաստակելու կերպը: Ու հիմա նորմալ մարդու համար անպատվաբեր է անգամ դուրսը գտնվելը. եթե նստած չես` ուրեմն կամ քեզանից ոչինչ չես ներկայացնում, որ բանի տեղ դնեն կամ էլ` իրենցն ես` հայտնապես կամ գաղտնորեն: Երրորդ տարբերակն էլ կա, իհարկե, բայց ամեն մեկի դեպքում այն խիստ ինդիվիդուալ է: Ու շատերին անհասկանալի: Որովհետեւ ներկա իշխանությունների տրամաբանությունը դժվար է ընկալել: Ինչեւէ: Իմաստնության արժեքը հենց սա է` ունիվերսալիզմը. ոչ տեղ է ճանաչում, ոչ ժամանակ, ոչ էլ ընկալման տարբերություն: Հասկացողների համար` անշուշտ:
Հստակ կողմնորոշման անհրաժեշտություն Երկրի կողմնորոշման մասին չէ խոսքը, այլ յուրաքանչյուրիս` էս երկրում: Ինչ ասես կարելի է ասել. վախի մթնոլորտից սկսած մինչեւ...ցանկացած բան: Այսինքն` էս երկրում ամեն ինչ էլ կարելի է անել` վախենալուց սկսած: Բայց յուրաքանչյուրն ինքը պետք է հստակ կողմնորոշվի` ի՞նչ է անում. վախենու՞մ է, սարսափում, քծնում, քսմսվում, ազատ է ապրում, թքած ունի, արհամարհում է, նվաստանում, արժանապատվորեն է պահում իրեն, թե՞... Լիքը բուն հայկական ասացվածքներ էլ կան. «Եղունգ ունես` գլուխդ քորիր», «Որտեղ հաց` էնտեղ կաց», «Ով էշ` մենք փալան» եւ այլն, բայց էլի` էդ նույն շարքից: Կարող եք նաեւ ընտրել էդ պահելաձեւը, ոչ ոք ձեզ չի մեղադրի: Եթե դա լինի ձեր ընտրությունն ու սկզբունքը: Կարելի է նաեւ զզվել, կարելի է... Մի խոսքով` ամեն ինչ էլ կարելի է, սակայն այդ «կարելին» ոչ միայն հիմնավոր պետք է լինի, այլեւ միակը: Ինչ-որ անհասկանալի հիբրիդները բացառվում են: Օրինակ. զզվելը` չի կարելի համատեղել, ասենք, քսմսվելու հետ: Կամ` քծնանքի: Նաեւ երեսպաշտության հետ: Ավելի ճիշտ` համատեղություն, անշուշտ, կարելի է, եւ, մեր մեջ ասած, շատերը նաեւ էսօր համատեղում են, սակայն բոլորիս համար էլ ակնհայտ են անհամատեղելին համատեղելու արդյունքները: Զայրանալ կարելի է, ընդվզել, նյարդայնանալ, ամոթանք տալ, ամաչել, անիծել, սիրել, պայքարել, կռիվ տալ... Բայց պայքարը չպետք է, ենթադրենք, վախենալու հետ համատեղել: Ոչ էլ «կռիվ տալ»-ը` քծնանքի հետ: Ամեն մեկս պետք է ինքն իր հստակ կողմնորոշումն ունենա: Ե՞ս... Ես` ամեն օր վիրավորվում եմ էս երկրում ապրելով... |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱնհանգիստ հասարակածՍերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին: ՔաղաքականԱյդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվելԱնբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |