|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղաքականը վերաորակում են քրեականի19:44 Yerevan | 15:44 GMT | Tuesday 15 April 2008Ա. Սարգսյան Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ: Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, մի առանձնահատուկ վախ ունի նաեւ «քաղաքական բանտարկյալ» հասկացության նկատմամբ, թեւերը քշտած գործեր է սարքում, հոդվածներ է փոխում, արագացված դատաքննություններ է պատրաստում: Ինչպե՞ս: Շատ պարզ: Քաղբանտարկյալների միջից փնտրում-առանձնացնում են նրանց, ովքեր իրենց կարծիքով` թույլ են, խեղճ են, փորձում են ջարդել, հոգեբանական ճնշումներ են գործադրում, ստիպում, որ հրաժարվեն փաստաբանի ծառայությունից, մարդկանց էլ ավելի խեղճացնում եւ գործարք առաջարկում` նախապես առաջադրված հոդվածները փոխել այլ` ավելի մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով: Նման գործարք դատախազությունը արդեն հաջողացրել է ՀՀՇ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Ռուբեն Ոսկանյանի նկատմամբ: Վերջինս ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան, ծանր մարմնական վնասվածքներով, բաց վերքերով: Համաքաղաքացիները նրան փորձել են հիվանդանոց տանել, սակայն ոստիկանները ձերբակալել են թե Ռուբենին, թե մյուսներին: Ձերբակալման որոշումը կայացվել է մարտի 4-ին: Այսինքն` անհայտ էր, թե չորս օր այս մարդը որտեղ է եղել: Ամենայն հավանականությամբ հենց այդ ընթացքում էլ Ռուբեն Ոսկանյանին «մշակել են» իբրեւ քրեական բանտարկյալի: Առաջադրված քր.օր.-ի 225 պրիմ եւ 316/2 հոդվածները փոխել են 316/1 հոդվածի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, որը նախորդների պարագայում` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսում է ավելի մեղմ պատիժ: Վերջինիս դեպքում կարելի է նշանակել ընդամենը տուգանք` աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Նույն` «մշակելու» մոտեցումը եղել է նաեւ քաղբանտարկյալ Նվեր Ստեփանյանի նկատմամբ: Վերջինս, բացի այն, որ ինքն իր դեմ է ցուցմունքներ տվել, ցուցմունքներ է տվել այլ ձերբակալվածների դեմ: Նվերի մասով արագացված դատաքննություն կամ մեղադրանքի վերաորակում չի եղել: Հիմա: Ի՞նչ խնդիր է լուծում սրանով ՀՀ գլխավոր դատախազությունը: Մարդասիրության մասին խոսք էլ չկա, քանի որ դրա ամենահեշտ ձեւը հանցանքի վերաբերյալ հիմքեր չլինելու դեպքում գործը կարճելն ու մարդուն ազատ արձակելն է: Իրականում հոդվածների փոփոխությամբ քաղբանտարկյալը վերածվում է քրեական հանցագործի: Եվ տպավորություն կարող է ստեղծվել, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաք, ընդհանրապես, չի էլ եղել, քաղաքական համատեքստը բացակայում է, մնում է զուտ կռիվ ոստիկանության հետ: Երբ գործը կհասնի Եվրադատարան, կարող է անգամ թվալ, թե դա եղել է, ասենք, Մալաթիայի տոնավաճառում: Ի դեպ, այս ամենը կատարվում է իրավական խախտումներով` նաեւ այլ առումով: Ուղեղի ծանր ցնցում ունեցող մարդու բոլոր տված ցուցմունքները կարելի է ոչ իրավաչափ համարել եւ դրանք նախաքննության համար հիմք ընդունելը պարզապես աբսուրդ է: Երբ մարդը հարցաքննության պահին այդքան ծանր վիճակում է, որ փսխում է...եւ ծեծի, ճնշումների արդյունքում ստիպում են, որ մարդը հրաժարվի փաստաբանի ծառայությունից: ...Իշխանությունը այս անգամ էլ ընտրել է ամենաանբարոյական միջոցը. մարդուն զրկում են փաստաբանի ծառայությունից, թողնում անօգնական վիճակում, նրա հանդեպ կիրառում բռնություն, թույլ չեն տաիս օգտվել բժշկական օգնությունից, զրկում են զանգի ու տեսակցության հնարավորությունից եւ նման պայմաններում ստիպում են գնալ ինչ-ինչ գործարքների: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |