|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Փաստորեն եւս մեկ քաղաքական գործ19:19 Yerevan | 15:19 GMT | Tuesday 15 April 2008Գագիկ Աբգարյան Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով երկարացնելու մասին: Որոշման դեմ Հովհաննիսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Մեզ հետ զրույցում նա իր զարմանքը հայտնեց ժամկետի երկարացման առիթով: Ըստ նրա` կալանավորման օրից ի վեր, երկու ամսվա ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել եւ հիմա կալանավորման ժամկետը երկարացնում են եւս երկու ամսով, որի անհրաժեշտությունը որեւէ կերպ չի հիմնավորվում: Ասենք, որ Հովհաննիսյանի գործն էլ համաժողովրդական Շարժման դեմ ուղղված գործերից մեկն է: Գ.Հովհաննիսյանն աշխատել է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` որպես պետի տեղակալ: 2007թ.-ի սեպտեմբերի 4-ին քրեական գործ է հարուցվում` կալանավոր Ռոբերտ Կարապետյանի (մականունը` «Պուտանկա») հայտարարության հիման վրա, ըստ որի ՔԿՀ-ի երեք աշխատողներ իր նկատմամբ բռնություն են կիրառել` պատճառելով մարմնական վնասվածք: Նրանց մեջ իբր եղել է նաեւ Հովհաննիսյանը: «Անցկացված ծառայողական քննության արդյունքում ապացուցվել է, որ իմ պաշտպանյալը որեւէ կապ չունի, այնուամենայնիվ նյութերը ուղարկվում են Երեւան քաղաքի դատախազություն: Նախընտրական գործընթացների հետ կապված հանկարծ այս գործը հայտնվում է գլխավոր դատախազության հատուկ քննչական խմբում», - ներկայացնում է փաստաբանը: Խնդիրն այն է, որ գործը հարուցված է եղել դեռ սեպտեմբերի 4-ից, կատարվել է երկարուձիգ քննություն, բայց նրա մեղքը չի հաստատվել: Բողոքի համաձայն` կալանավորի ծեծին, Հովհաննիսյանից բացի, մասնակցել են նույն հիմնարկի անվտանգության բաժնի կրտսեր մասնագետ Լեւոն Հովակիմյանը եւ բաժնի պետ Արսեն Գրիգորյանը` վերջինիս սենյակում: Նրանք մինչ օրս աշխատում են, այնինչ Գ.Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս խտրականության պատճառն այն է, որ նրա հայրը նախագահի ընտրությունների ժամանակ Ալավերդի քաղաքում պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրան առաջարկել են անցնել Սերժի ճամբար կամ, գոնե, չաջակցել Լեւոնին: Հայրը հրաժարվել է, որի պատճառով փետրվարի 10-ին որդուն վերցրել են կալանքի: Հովհաննիսյանի պաշտպանին հարցրեցինք. «Իսկ կալանքի վերցնելու պահին ի հայտ եկե՞լ են մինչ այդ նախաքննությանն անհայտ նոր փաստեր», ինչին նա պատասխանեց. «Բացարձակապես, չի եղել այդպիսի փաստ: Այս գործը հասկանալի կլիներ, եթե անմիջականորեն դատապարտյալի հետ գործ ունեցած մյուս աշխատակիցները ինչ-որ մի տեղ ներգրավված լինեին որպես մեղադրյալներ: Կամ հիմնավորված լիներ, որ Հովհաննիսյանի ձեռքին հատուկ միջոցներ են եղել: Չի հիմնավորվել: Քրեական հետապնդումն իրականացվում է այն պատճառով, որ այդ ընտանիքը Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչությունն է տարել: Այլ կերպ չես բացատրի. սեպտեմբերից կատարվող քննությունը ինչու պիտի հասնի փետրվար ամիս` երբ նախաքննությունն արդեն կատարվել ու ավարտվել է»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |