“Zhamanak” Armenian-American Political Daily

«Sanctas Simplicitas» («Սուրբ Անմեղություն»)

11:50 Yerevan | 7:50 GMT | Thursday 10 April 2008

Գրիզելդա Ղազարյան

«Sanctas Simplicitas» («Սուրբ Անմեղություն»)
Դրվագ ակադեմիայի կուլիսային խոսակցություններից.

- 88-ին Դուք ո՞նց կանգնեցիք դրանց կողքին:

- Դուք կանգնեիք հարթակում: Ձեր կողքին կկանգնեի, - պատասխանում է Ռաֆայել Ղազարյանը:

Եվ այսպես տարիներ շարունակ:

Տալ ամուսնուս տրված այդ հարցն արդեն 20 տարի՝ անբուժելի ապուշության նշան է, որի տակ թաքնվում են վախը իշխանությունից, անձնական ամբիցիաները, հաշվարկը, մորթապաշտությունը, շահը... «երկրի կայունությունն» ու այլ դատարկաբանությունները չեմ էլ ուզում մեջբերել. ասողները երկրի մասի՛ն չեն մտածում...

Բարոյակա՞նը...

88-ին ժողովուրդը ծառս եղավ, երկտակվեց ու հորդեց փողոց: Բոլո՞րը: Ո՛չ: Ակադեմիայից քանի՞ ակադեմիկոս... Պամպերսները հագին՝ բա «երկրի կայունությունը», բա «ժողովուրդների բարեկամությունը», բա աթոռը...: Բարոյակա՞ն էր: Այդ մասին չէին խոսում: 95-96-ին քանի՞սը մեր «գիտության կաճառից» հրապարակ իջան՝ մեր ուղեղն են, մեր խիղճը... բայց էլի... բա «երկրի կայունությունը», բա աթոռը: 98-ին վերեւից էր հեղաշրջումը. առնետավազք մի օրում: Հին կադրերը նայեք «Հայլուր»-ի` բոլորն այնտեղ են, «երկրի կայունություն» կոչվող աթոռավազքի առաջնագծում: 2003 թիվ. երկրի կայունության համար մղվող նույն քաջարի լռությունը, նողկալի քծնանքը. համառորեն «չեն նկատում», որ դիմացինն ընդամենը մի թերուս է՝ մաղձի անսպառ պաշարով: 2004 թիվ, ապրիլի 12. գիտության կաճառն անժամկետ ու վարձահատույց տրամադրվեց սնայպերներին: 2008 թիվ. շարունակվում է գավառական խոպանչիների շքերթը (Ռ.Ղազարյան. 2007 թիվ, 9-ը մայիսի, Մատենադարանի հանրահավաք) ու «երկրի կայունության» լալաբառաչը:

Այս ողջ ընթացքում քանի՞ հոգի առանց վարանելու, աչքերը բաց ու անձնազոհ փողոց դուրս եկավ այդ նույն Կաճառից: Ռաֆայել Ղազարյանը՝ մեկ, մնացածներին թող հաշվի իմ ժողովուրդը: «Երանի, որ հալածեալ իցեն վասն արդարութեան». այդպես էր ապրում իմ ամուսինը: «Ղարաբաղ» կոմիտեից քչերն են բացակա (մեկը սպանված է, մյուսը՝ վտարանդի), եւ բոլորը կարող են հաստատել ասածս: Վարչապետների համար ծանր երազ էր Ռաֆայել Ղազարյանին կառավարության դահլիճում տեսնելն ու նրա հարցադրումներին պատասխանելը: Գերագույն խորհրդում՝ էլ չեմ ասում: Հետո միտինգներում, հետո թերթերում:

Կառավարության դահլիճում բազմած ակադեմիկոսներին նայեք. Երեւանի կենտրոնում բոլորի աչքի առաջ Սումգայիթ սարքեցին, դրանց ծպտունը լսեցի՞ք: Ամա՛ն, կներեք, զոմբիացված էինք, պետականության հիմքերի եւ իրենց աթոռների կայունության համար խիստ սպառնալի: Լա՛վ, իսկ 2004-ի ապրիլի 12-ի՞ն:

Ինչպե՞ս չհիշեմ 88-ին Սովետաշենի խայտառակ պրովոկացիան. մի կողմում հայեր, մյուս կողմում՝ ռուսական զորքը, ու Ռաֆայել Ղազարյանը՝ սպիտակ թաշկինակը ձեռքին, անցնում է կրակահերթի միջով ու կոչ անում դադարեցնել կրակոցները... եւ այլ բազմաթիվ հայրենասերների հետ միասին դադարեցնում է:

Մարտի 1-ին մեր նորաթուխ հայրենասերներից, «ազգային արժեքներից» ու հարյուրամյա բարեկամներից, մտքի մեծապատիվ տիտաններից ու արվեստի ոգեղենիկ գործիչներից մեկիդ չտեսանք գլխաբաց ու սպիտակ թաշկինակով «անզեն զորքի» ու «զինված ժողովրդի» միջով խաղաղության կոչով անցնելիս: Բայց հեռուստատեսության անվտանգ էկրանից դուրս հորդեցիք հանցագործների նկատմամբ հանդուրժողականությամբ լցվելու եւ «մեղավորներին» պատժելու խիզախ վճռականությամբ՝ ապշած ու ցնցված, թե էս ո՞նց պատահեց, որ «մի խումբ էքստրեմիստներ» հանդգնեցին դիմադրել «անզեն» զորքի փաղաքշանքին. մի՞թե բթամիտներդ այսքան տարում մեզնից չսովորեցիք հանդուրժողաբար ապրելու «ոսկյա» բանաձեւը: Բայց դու՛ք` ինքնակոչ անալիտիկնե՛րդ, մի պահ պատկերացրե՞լ եք, թե ինչ կլիներ Մյասնիկյանի հրապարակում հավաքված 100000 մարդու ճակատագիրը, եթե չլիներ այդ «բթամիտ էքստրեմիստների» անձնազոհ դիմադրությունը: Եթե երեւակայությունից կաղում եք, մի տքնեք, ընդամենը հիշեք նույն օրվա առավոտյան սպանդն ու 2004-ի ապրիլի 12-ի ջարդը: Ու այսուհետ ճանաչեք ձերընտիր իշխանությունների ձեռագիրը: Ո՞վ գիտի, գուցե մի օր դադարեք իրենց պետք գալ:

Իմ ժողովուրդ, տեսել եք անշուշտ, բայց այսօր եւ հետագա օրերին էլ «Հայլուր»-ով ուշադիր նայեք Մեծապատիվ այդ Մուրացկաններին, որոնք բարոյականությունը, ամոթն ու խիղճը մի կողմ թողած՝ քո արյան վրայով հերոսաբար քայլում են Ազատության հրապարակով՝ պատրաստ իրենց լուման ներդնելու պետության տված ճեղքերը ոչ լեգիտիմ նախագահով սվաղելու այդ անամոթ շքերթում: Ժողովրդին ու ձեր պատմությունը ծախածներ, կեցցե՛ք «երանելի անգիտության» մեջ:

Լուսանկարը՝ Գ. Ավագյանի

Վերլուծական
Այսպես ասած` «պլան B»-ի բացակայությունը

Այսպես ասած` «պլան B»-ի բացակայությունը

Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն կանգնած է մի իրավիճակի առաջ, երբ արտաքին քաղաքական համար մեկ ուղղությամբ...

Քաղաքական
Նախընտրական վախ

Նախընտրական վախ

Վերաքննիչ դատարանը երեկ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի գործի կապակցությամբ եւ նրա 7 տարվա ազատազրկման դատավճիռը նույնը...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.