|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անկազմակերպ ժողովուրդ12:49 Yerevan | 8:49 GMT | Wednesday 9 April 2008Էմմա Գաբրիելյան Այսօր լրանում է մարտի 1-ի անմեղ զոհերի քառասունքը: Սակայն այդպես էլ որեւէ մի կազմակերպված միջոցառում չի անցկացվելու այդ տխուր առիթով: Ոմանք հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ մոմ վառելու, ոմանք, երեւի թե, սպանդի վայրում, ոմանք՝ տարբեր երկրների դեսպանատների մոտ եւ ընդհանրապես տարբեր տեղերում: Եվ միայն ժամը 20-ին է, որ բոլորը հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ «մասնակցելու» կազմակերպված շոուին: Ժամը 21-21.30 ընկած ժամանակահատվածում երգերից մեկի ավարտից հետո բոլորը պատրաստվում են միահամուռ կերպով վանկարկել՝ Սերժիկ հեռացիր, Ազատություն, Ազատ, Անկախ Հայաստան եւ Պայքար, պայքար, մինչեւ վերջ, համոզված, որ իրենց այդ վանկարկություններին կմիանան բոլոր մասնակիցները... «Արյունով նստեց իշխանության, արյունով հեռացավ»... Քոչարյանը հեռացավ: Վերջապես հեռացավ: Հեռացավ հասարակության կողմից մերժված, չընկալված, այդպես էլ չընդունված: Տասը տարի նա մնաց օտար այս ժողովրդին, վարվեց այդ ժողովրդի հետ` ինչպես օտարի հետ, հեռացավ ավելի օտարացած...
Հյուսիսային պողոտայում երեկ հավաքված «քաղաքական զբոսանքի» մասնակիցները ամփոփում էին Ռոբերտ Քոչարյանի տասնամյա իշխանավարումը եւ փորձում էին կանխատեսումներ անել, թե ինչպիսի նախագահ կարող է լինել Սերժ Սարգսյանը: Երեք հարց էինք ուղղում մեր զրուցակիցներին` ի՞նչ գնահատական կտաք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տասը տարիներին, ի՞նչ սպասելիքներ ունեք Սերժ Սարգսյանից եւ արդյոք տարանջատու՞մ եք Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից: Տիկին Անահիտի տեսակետը այսպիսին էր. «Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը այս տասը տարիների ընթացքում հաջողված նախագահ լիներ, միայն մարտի 1-ը բավական էր, որ Ռոբերտ Քոչարյանի անունը սեւ տառերով գրվի Հայաստանի պատմության մեջ: Սերժ Սարգսյանից որեւէ սպասելիք չունեմ, որովհետեւ նա Քոչարյանի հետնորդն է, բնականաբար նրանք կիսում են նույն տեսակետները, գաղափարները, ունեն նույն «տեսլականը»` մեր ժողովրդի հանդեպ ունեցած նույն ատելությունը: Իհարկե Սերժ Սարգսյանը դա փորձում է քողարկել, իրեն առանձնացնել Ռոբերտ Քոչարյանից, բայց մեր ժողովրդի աչքերը բացվել են, ձեւականությամբ դա չի լինի թաքցնել: Ես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին միմյանցից չեմ տարանջատում. մեր երկիրը փոքր երկիր է, ամեն ինչ ժողովրդի աչքի առջեւ է կատարվել, որպեսզի հնարավոր լինի որեւէ բան թաքցնել: Անհնարին է` թող հիմա ասեն, որ հոկտեմբերի 27-ը միայն Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է, բայց կներեք` ո՞վ էր ազգային անվտանգության նախարարը... Որեւէ քիչ թե շատ նորմալ երկրում այդ մարդիկ պետք է հրաժարական տային, այլ ոչ թե այսօր հավակնեին երկրի նախագահ դառնալ»: Տիկին Հասմիկը այս կարծիքին էր. «Քոչարյանը այս տասը տարիների ընթացքում միայն աշխատեց իր իշխանությունը պահելու ուղղությամբ: Նրա իշխանությունը սկսվեց հոկտեմբերի 27-ով: Հետագա իր գործողությունները նա կառուցեց դա ծածկելու վրա, սակայն դա նրան չհաջողվեց, եւ եթե ոչ մենք, ապա սերունդները կտան դրա գնահատականը: Իսկ մարտի 1-ը նրա իշխանավարման ամբողջացումն էր: Եթե միայն այս երկուսի մասին խոսենք, արդեն բոլորին էլ պարզ է, թե Քոչարյանը ինչ է իրենից ներկայացրել: Այսօր ընդդիմադիր քաղաքական վերնախավին ձերբակալելով Քոչարյանը վարեց Թալեաթի քաղաքականությունը` հավաքեց ազգի սերուցքին եւ եղեռն իրականացրեց` այն դեպքում, երբ խոսում էին «երկխոսության» մասին... Ազատ արձակեք մեր առաջնորդներին, որպեսզի տեսնենք` ինչպես եք առաջ ընթանում: Ս.Սարգսյանից էլ որեւէ սպասելիք չունեմ, որովհետեւ նա էլ իր շրջապատի գերին է. այն մարդը, ով իշխանության է գալիս բռնությամբ, կեղծիքներով, այդ կեղծիքներ ու բռնություններ կատարողների գերին է դառնում»: Տիկին Ռուզաննայի գնահատականը շատ հակիրճ էր. «Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները` ստալինյան վարչակարգ էր, ինչը նա հիմա պատվով հանձնում է Բերիային: Քոչարյանը սերմանեց վախ ու անվստահություն, Սերժ Սարգսյանն էլ շարունակելու է Քոչարյանի ձեւով` «մինչեւ վերջ պատժելու եմ» կարգախոսով եւ այդպես էլ արեց: Ռոբերտ Քոչարյանը արյունով նստեց իշխանության, արյունով էլ հեռացավ»: Իսկ տիկին Արեւիկը նշեց. «Պետական այսպիսի մակարդակի հանցագործները պետք է պատասխան տան Հաագայի դատարանի առջեւ: Ես համաձայն չեմ, երբ ժողովուրդն ասում է, թե «մի օր կստանան իրենց դատաստանը Աստծո կողմից», նրանք Հաագայի դատարանի առջեւ էլ պետք է պատասխան տան: Այն ցինիզմը, որը ի ցույց է դրվելու մարտի 1-ին սպանվածների քառասունքի օրը` արդեն ամեն ինչի մասին խոսում է: Մարդիկ, ովքեր թույլ են տալիս նման արարք` նրանց համար այլեւս որեւէ սահման չկա: Սերժ Սարգսյանին բացարձակապես չեմ տարբերում Ռոբերտ Քոչարյանից. սա նույն իշխանության վերարտադրությունն է»: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցները մի քանի րոպե խմբվել էին ցատկապարան խաղացող երիտասարդների շուրջը, ովքեր այսօր բոլոր ցատկողներին ոգեւորում էին ամբողջ ուժով վանկարկելով` «Լեւոն, Լեւոն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Հաղթանակ», «Հիմա, հիմա», ապա նաեւ ընդդիմադիր առաջնորդների ու քաղբանտարկյալների անուն-ազգանունները: Այս տեսարանի ականատեսն էր նաեւ ռուսաստանյան «HTB» հեռուստաընկերության «Խ ոՈՐՖպՐց» թոք-շուի հեղինակ, քաղաքական մեկնաբան` Վլադիմիր Սոլովյովը, ում շուրջը հավաքված մարդիկ պարզապես ամոթանք էին տվել նրան այն բանի համար, երբ ռուս լրագրողը փորձել էր արդարացնել ՌԴ իշխանությունների համակրանքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Մի տիկին պատմեց, որ Վ.Սոլովյովը նշել էր, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգների մարդն է», ինչին ի պատասխան կանայք զայրացած հակադարձել էին հեռուստալրագրողին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ամբողջ ժողովրդի ընտրյալն է, եւ Ռուսաստանն էլ պետք է աջակցեր ընտրված թեկնածուին, ոչ թե կեղծիքներով ընտրված Սերժ Սարգսյանին»: Այնուհետեւ զայրացած կանայք դժգոհեցին մեզ. «Մենք այլեւս չենք ընդունում Ռուսաստանին, մեր ժողովուրդը երես է թեքել Ռուսաստանից` ռուսաստանյան իշխանությունների բռնած դիրքի պատճառով: Նրանք մեր ժողովրդի «ռազմավարական» գործընկերը չեն` նրանք այս անօրենների գործընկերներն են»... |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |