|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երեք հավանականություններից մեկը պետք է ընտրենք12:45 Yerevan | 8:45 GMT | Wednesday 9 April 2008 Թատերական հրապարակ - Ազատության հրապարակ - Թատերական Ազատության հրապարակ Անձնական ընտրության հարցերը կարծես թե լուծեցինք. մնացին երկու ոչ նվազ կարեւորները՝ հասարակականն ու պետականը: Փորձենք քննել հասարակականը ու նաեւ այն պատճառով, որ այն կարծես թե անձնականից հետո երկրորդ եւ պետականից առաջ կրկին երկրորդ մակարդակն է խորհրդանշում: Փորձենք քննել դարձյալ խորհրդանիշի մակարդակով. Օպերային թատրոնին հարակից հրապարակի բնութագրման օրինակով, քանզի այն արդեն ավելի քան 50 տարի՝ 1965-ից ի վեր, հավաքական ընդվզումի խորհրդանիշ է դարձել, իսկ արդեն 20 տարի՝ քաղաքական կյանքի էպիկենտրոն: Երեւի թե՝ ոչ պատահականորեն, մեր սերունդը կհիշի՝ 88-90-ի թե Մատենադարանի մոտ, թե ներկայիս ամերիկյան համալսարանի դիմաց, թե Կասկադում, եւ էլի ինչ-որ տեղեր, որոնք ի դեպ, ոչ նվազ տարածքներ էին զբաղեցնում, եւ ոչ նվազ, գուցեեւ՝ ավելի հարմար էին հանրահավաքներ իրականացնելու նպատակով (նշված բոլոր երեքն էլ, օրինակ, ամֆիթատրոնատիպ են եւ, դրանով իսկ շատ ավելի շահեկան անմիջական շփման եւ ընկալումների առումով), սակայն էպիկենտրոնը, միեւնույնն է, մնում էր Օպերայի թատրոնին հարակից հրապարակը, եւ դրա համար է խոսքն այսօր հենց այդ էպիկենտրոնի բնորոշմանն է վերաբերվում, որովհետեւ հենց այդ բնորոշումն էլ բնութագրելու է մեզ: Ինչպիսի՞ն ենք: Որտե՞ղ: Ինչո՞ւ: Հենց այս երեք հարցերի պատասխաններն են, մեծ հաշվով, որոշելու մեր էությունը: Իսկ այդ երեք հարցերի պատասխանները կարելի է նշել մի պարզ թեստի միջոցով. ի՞նչ ենք մենք համարում Օպերային թատրոնի հարակից հրապարակը: Եթե Թատերական հրապարակ՝ մենք, պարզապես, սովետական պարզ մարդիկ ենք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ ոչ միայն անազատ, այլեւ ազատության կարիք իսկ չունեցող: Եթե՝ Թատերական Ազատության հրապարակ՝ ապա մենք ճիշտ եւ ճիշտ էս իշխանությունների հպատակներն ենք, նույն «թատերականությամբ», նույն ձեւեր թափելու պատրաստ ու կարող: Ցանկացած դեպքում միայն ու միայն սեփական անձի, շահի ու անձի շահի մասին մտահոգվող: Միայն անձնական խնդիրներ դնող եւ դրանց հասնելու համար ցանկացած միջոցներ արդարացնող: Իսկ եթե՝ Ազատության հրապարակ, ուրեմն մենք կայացել ենք որպես քաղաքացի, ու ազատությունը մեզ համար այլեւս ունի իր ճշմարիտ ու միակ արժեքը՝ բացարձակ արժեք՝ ի տարբերություն մնացյալ բոլոր հարաբերական արժեքների... Բայց՝ համարելը քիչ է: Մենք պետք է արժանի լինենք այդ ազատությանը: Քանզի միայն դրանից հետո է, որ ազատությունն արժանի է լինելու մեզ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |