|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լոս Անջելեսաբնակ հայ մտավորականներին: Բաց նամակ12:44 Yerevan | 8:44 GMT | Wednesday 9 April 2008 Մեծարգո տիարք Սույն թվականի ապրիլի 3-ին կալանավայրում, որը կոչվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն (գտնվում է ՊԱԿ-ի շենքում), կարդացի Ձեր բաց նամակը եւ ուղղակի ցնցված եմ Ձեր` հայաստանյան իրողությունների իմացությամբ: Հիրավի միայն խորը մտահոգությունն է Ձեզ պարտադրել այս ճշմարտությունները բարձրաձայնելու: Սփյուռքում, ցավոք սրտի, մենք դեռ ունենք հայրենակիցներ, որոնք ապրելով տարբեր քաղաքակիրթ երկրներում` առիթը բաց չեն թողնում հաճկատար լինելու, գովեստի խոսքեր շռայլելու Հայաստանում տիրող ֆաշիստական ռեժիմի հասցեին: Նման մարդիկ, հուրախություն մեզ, երկու տասնյակից ավելի չեն: Իմացեք, որ ռեժիմի երկրպագուները հենց այնպես չեն գովերգում Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին, նրանք բոլորը այս կամ այն չափով մասնակից են եղել մեր եւ Ձեր Մայր Հայրենիքի տոտալ թալանին: Նորից եւ նորից իմ եւ իմ ընկերների անունից երախտիքի խոսք եմ ասում Ձեզ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հարգելի տիկնայք եւ պարոնայք, եթե թույլ կտաք` քույրեր եւ եղբայրներ: Ձեր հնչեցրած խոսքը մենք` կալանավորներս շատ ենք կարեւորում (մենք գտնում ենք, որ կալանավորված ենք քաղաքական հայացքների համար): Զգալով Ձեր եղբայրական շունչը` ավելի ենք ամրանում մեր հավատքի մեջ եւ գոտեպնդվում: Այսպես շարունակվել չի կարող` Հայրենիքն է վտանգված: Այսօր կալանավորված են Արցախի ազատամարտի հերոսներ, նախկին եւ ներկա ԱԺ պատգամավորներ, կուսակցապետեր եւ ուղղակի մտածող մարդիկ, որոնք անտարբեր չեն Հայրենիքի ցավի հանդեպ: Մեզ մեղսագրված են քրեական հոդվածներ, որոնց հետ ընդհանրապես կապ չունենք: Մեր անմեղության մասին ամենատեղյակը այսօրվա իշխանություններն են, քանզի նրանք են, որ սադրիչների օգնությամբ մասսայական անկարգություններ հրահրեցին, որի հետեւանքով եղան զոհեր եւ բազում վիրավորներ: Մեզնից եւ ոչ մեկը կապ չունի հրահրված անկարգությունների հետ: Տեսնելով, որ այլ ապացույցներ չունեն` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու հոդվածով են մարդկանց դատապարտում, որոնք բնավ ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել եւ չէին կարող ցույց տալ: Մենք կոչ ենք անում Ձեզ` համատեղել մեր ջանքերը Հայրենիքի փրկության գործում: Ոչ լեգիտիմ նախագահը նոր արհավիրքների առջեւ կկանգնեցի մեր եւ Ձեր Հայրենիքը: Այս պարագայում փրկությունը տեսնում ենք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած համազգային Շարժման շարունակելիության մեջ: Միայն նա կարող է հանուն Հայաստանի ապագայի մղվող այս պայքարը հասցնել իր տրամաբանական, հաղթական ավարտին: Պայքար, պայքար մինչեւ վերջ: Հաղթելու ենք: ԱԺ նախկին պատգամավոր, ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ, քաղաքական բանտարկյալ` Գուրգեն Եղիազարյան
Հ.Գ. 2005թ. հոկտեմբերին Փարիզում սկիզբ առած զանգվածային անկարգությունները տեւեցին 3 շաբաթ, որի ընթացքում թալանվեցին եւ հրկիզվեցին հազարավոր խանութներ, տուժեցին խաղաղ բնակիչներ, հրկիզվեց շուրջ 9000 ավտոմեքենա: Այս ամենի արդյունքում վիրավորվեցին 126 ոստիկան, սակայն ցուցարարների մեջ սպանվածներ եւ վիրավորներ չեղան: Խնդրում եմ այս ամենը համեմատել երեւանյան դեպքերի հետ, եւ պարզ կդառնա, թե ինչու 8 անմեղ մարդու արյուն թափվեց (ըստ պաշտոնական վիճակագրության): Նպատակը մեկն էր` մեզ մեկուսացնելը, որպեսզի կլանը տոնի իր կեղծած հաղթանակը: Գ.Ե. |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |