|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հայաստանի ամենալավ մարդիկ բանտերում են»12:35 Yerevan | 8:35 GMT | Tuesday 8 April 2008Էմմա Գաբրիելյան Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ քաղբանտարկյալների դիմանկարները ձեռքներին հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ բողոքի ցույց այցկացրեցին: Հավաքվածների մեջ ամենակրտսեր «պայքարողը» փոքրիկ Կարապետն էր` 5-6 ամսական տղան, ում մայրը որեւէ քաղբանտարկյալի ազգական չէր. պարզապես եկել էր` «ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակելու համար ինքն էլ բողոքեր»: Երեկ նաեւ շրջաններից էին կանայք եկել: Ակցիայի կազմակերպիչներից` Ելիզավետա Թարվերդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր հավաքվել ենք, որպեսզի պահանջենք մեր քաղբանտարկյալների ազատությունը, չի կարելի «գլխատել» բոլորին: Մեր պահանջը մեկն է` թող ազատեն մեր քաղբանտարկյալներին: Մենք մարտի 8 էլ չենք ունեցել, ապրիլի 7 էլ չունենք, մինչեւ չազատեն մեր տղամարդկանց, ովքեր մեզ այսօր պետք է շնորհավորեին: Ինչու՞ պետք է նրանց, բոլորի կանայք նշեն ապրիլի 7-ը, իսկ մենք գանք այստեղ քաղբանտարկյալների համար պայքարենք... Հույս ունենք, որ գոնե այսօր` այս տոնի առթիվ մեզ մի նվեր կշնորհեն, մենք ավելին իրենցից չենք պահանջում»: Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջը` Մելիսա Բրաունին հարց ուղղեցինք, թե ինչ նպատակով է նա հայ կանանց հետ. «Իմ ամուսինը արդեն երկրորդ անգամ է քաղբանտարկյալ: Նրա բոլոր գործընկերները` Հայաստանի ամենալավ մարդիկ, բոլորը գտնվում են այս անօրեն իշխանությունների բանտերում: Իշխանությունները կարծում են, որ ժողովրդին կարող են ոչնչացնեն, վախեցնեն, բայց ուզում ենք ցույց տալ, որ այդպես չի լինի, այդքան հեշտ չի` հայ ժողովուրդը ուժեղ, ամուր ժողովուրդ է, ես էլ իրենց հետ, պահանջում ենք, որ մեր քաղբանտարկյալները` իմ ամուսինը, նրա ընկերները բոլորը ազատվեն»: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը, դիմելով իշխանություններին ասաց. «Այսօր մեր` կանանց տոնն է, սակայն ծաղիկներ բռնելու փոխարեն, մենք մեր ամուսինների, եղբայրների նկարներն ենք ձեռքներիս պահում: Մեր տոնը մենք նվիրում ենք մեր ամուսիններին եւ իշխանություններին կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց»: Անուշ անունով տիկինը պահանջում էր. «Սերժ Սարգսյանը չհամարձակվի իր արյունոտ ձեռքը դնել Սուրբ գրքին ու երդվի ապրիլի 9-ին»: Դատախազության շենքի դիմաց հավաքված ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին, որպեսզի կանայք մոտենան շենքին, մի քանի րոպե դատախազության մայթում կանգնած` «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան» եւ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով կանայք անցան դիմացի մայթ, որտեղ շուրջ երկու ժամ կանգնեցին շարքով: Հանկարծ դատախազության շենքից դուրս եկան ոստիկաններ, նրանք Աղվան Հովսեփյանի կողմից ուղարկված ծաղկեփնջերով մոտենում էին կանանց, սակայն ոստիկանները կես ճանապարհից ստիպված եղան ետ դառնալ, որովհետեւ կանայք բավական զայրացած գոռում էին` «Շինծու գործեր եք սարքում ու մեր տղամարդկանց ձերբակալում, հետո ծաղիկ ե՞ք մեզ նվիրում, սա ի՞նչ ցինիզմ ու լկտիություն է: Ծաղիկները Քոչարյանին եւ Սերժին նվիրեք, նրանք են մեր տղամարդկանցից սարսափում, որ բանտարկել են նրանց ահից», - բացականչում էին կանայք:
Ապրիլի 7-ի տոնի առիթով քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար գլխավոր դատախազության շենքի մոտ եկավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին. «Այսօր իշխանությունների դեմ պայքարում է հասարակությունը: Իշխանությունները խելոք կգտնվեն, եթե ազատ արձակեն ընդդիմության լիդերներին եւ թույլ տան` ուղղորդել պայքարը, հակառակ դեպքում պայքարը կլինի տարերային եւ շատ վտանգավոր հենց իրենց` իշխանությունների համար»: Եթե իշխանությունները թույլ չեն տալիս օրինական միջոցներով պայքարել, ապա ինչպե՞ս պետք է պայքարը շարունակվի` հարցրին Ա.Զ.Սարգսյանին. «Օրինականության, իշխանության տերը ժողովուրդն է եւ ժողովուրդն է որոշում օրենքն ու իշխանությունը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի բացառում, որ Ս.Սարգսյանի երդվելուց հետո իրեն էլ ձերբակալեն, սակայն նաեւ նկատում է. «Հասարակությունն այսօր չի ընդունում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները: Այն, ինչ տեղի ունեցավ` խախտումների եւ կեղծիքների հետեւանք էր, թե ամսի 1-ի, թե դրանից հետո տեղի ունեցածը: Դրա մեղավորը առաջին հերթին իշխանություններն էին, իսկ ժողովուրդը միշտ ճիշտ է` իր բողոքը արտահայտելու ձեւերը կգտնի օրինական ճանապարհով»: Արամ Սարգսյանը Ս.Սարգսյանի իշխանության գալուց հետո բարեփոխումների սպասու՞մ է` հարցրեց մի լրագրող. «Ուզում եմ, որ իմ երկիրը փոխվի: Իսկ փոխվելու միակ միջոցը ընտրությունների նկատմամբ հասարակության հավատը վերականգնելն է, եթե այսօր հասարակությունը հավատ չունի ընտրությունների նկատմամբ, մինչեւ մարտի 1-ն էլ այս իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը մի բան չէր, մարտի 1-ից հետո այդ վերաբերմունքն ավելի վատացավ, այս իրավիճակում կարծում են կարող են բարեփոխումներ կատարե՞լ... Դա ես բացառում եմ»: Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ անիմաստ է խոսել իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին. «Երկխոսության համար անհրաժեշտ էր, որ գեղեցկության եւ մայրության օրը հայ կանայք դատախազության դռների առջեւ կանգնած չլինեին, որպեսզի քաղաքական հայացքների համար նրանց ամուսինները չբացակայեին իրենց տներից: Օդի մեջ երկխոսության մասին ով էլ ասես կարող է խոսել»: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին (որը մարտի 1-ի դեպքերի 8 զոհերի մահվան 40-րդ օրն է)` Ս.Սարգսյանի երդման արարողության օրը Ազատության հրապարակում նախապատրաստվող շքերթին, Արամ Սարգսյանը նկատեց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ Ազատության հրապարակը վեր են ածում պլացի: Դա զինվորական հարթակ չէ, դա Ազատության հրապարակ է: Եվ պատահական չէ, որ մինչ օրս նման միջոցառումներ այդ հրապարակում չեն անցկացվել: Այսօր իշխանությունները Ազատության հրապարակում նման միջոցառում անցկացնելով` իրենց վախն են արտահայտում ժողովրդից: Վախեցած մարդը ցանկացած քայլի կարող է դիմել», - նշեց Սարգսյանը: Գլխավոր դատախազության շենքից կանայք սգո երթ կազմակերպեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ոստիկանների պահանջով երթի ընթացքում կանայք իջեցրին պաստառները, ձերբակալված ամուսինների եւ եղբայրների նկարները: Հյուսիսային պողոտայում ՀՀՇ անդամները ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ ծաղիկներ նվիրեցին բոլոր կանանց եւ աղջիկներին: Լիլիթ անունով մի երիտասարդ աղջիկ ակորդեոն էր նվագում հավաքվածների համար: Հիմնական հնչյուններն էլ պատահական չէին ընտրված` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |