“Zhamanak” Armenian-American Political Daily

Ողջախոհության հորդոր իմ բոլոր այն ընկերներին, ովքեր հացադուլ են հայտարարել: Լսելի լինելու ակնկալիքով

12:13 Yerevan | 8:13 GMT | Tuesday 8 April 2008

Ողջախոհության հորդոր իմ բոլոր այն ընկերներին, ովքեր հացադուլ են հայտարարել: Լսելի լինելու ակնկալիքով
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:

Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ հասկանում այդ ասելով: Դադարեցնել հացադուլը, դուրս գալ հացադուլից, հաց ուտել` վերջապես կամ էլ չգիտեմ ոնց է ճիշտ այդ ձեւակերպումը: Էությունը նույնն է:

Ինչու՞ եմ ես դա «ողջախոհություն» համարում:

Բայց նախ սկզբունքայնության մասին:

Բոլորս մեր երկիրը աշխարհի քաղաքակիրթ երկրների շարքից դուրս ենք համարում: Իրավամբ: Եվ «բոլորս» ասելով` նկատի ունեմ բացարձակապես բոլոր նորմալ մարդկանց: Որովհետեւ որեւէ ոչ հիվանդ մարդ հակառակը չի կարող պնդել: Օբյեկտիվորեն: Բայց, չգիտես ինչու, մեր ասածն ու արածը հակասում են միմյանց. ոչ քաղաքակիրթ երկրում մենք փորձում ենք քաղաքակիրթ միջոցներ կիրառելով հասնել քաղաքակրթության ապահովման: Զգացի՞ք անհեթեթություններն ու միմյանց, ըստ էության, փոխբացառող դատողությունները:

Քաղաքակիրթ մեթոդներով կարելի է պայքարել եւ արդյունքի հասնել միայն քաղաքակիրթ միջավայրում:

Հացադուլն, ի վերջո, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ սահմանային ձեւն է: Որը երկու` քաղաքական եւ մարդկային արձագանք է ենթադրում:

Քաղաքական արձագանք չի կարող լինել ձեր հացադուլին, սիրելիներս, որովհետեւ էս երկրում վաղուց անտի քաղաքական բան չկա: Վկան` վերջին ընտրությունները, որոնք վերածվեցին համատարած կեղծիքի, բռնության եւ անարդարության ցուցադրության:

Մարդասիրությու՞ն եք ակնկալում: Ումի՞ց: Որպեսզի ընդհանրապես դրանից էլ հույսներդ կտրեք` վերհիշեք 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները. ծեծ-ջարդ-սպանություն: Էս է այսօրվանների մարդասիրությունը:

Որոշել եք մեռնե՞լ... Հա, էս էն հարթությունն է, որ ձեր ու իշխանությունների ցանկությունները լիովին համահունչ են: Բայց էդ դեպքում էլ` ինչի՞ եք որոշել հեշտացնել նրանց գործը: Ավելի ճիշտ` ոչ մի գործ էլ չթողնել իրենց, եւ կամավոր ստանձնել եք նրանց ցանկություններն իրականացնողների դերը:

Դե իսկ եթե սկզբունքորեն` պայքարը դեռ նոր է սկսվում: Իսկ պայքարողներ պետք է լինեն նաեւ ֆիզիկապես առողջ մարդիկ: Թե՞ որոշել եք էդ պայքարից խուսափել եւ էդ գործն էլ միայն մեզ վրա թողնել:

Ցանկացած պարագայում` հորդորում-խնդրում-պահանջում եմ` դադարեցրեք հացադուլը: Որովհետեւ մեր պայքարն, ինչպես գիտեք, մինչեւ վերջ է...

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.