|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միջազգային նոր մրցակցության ժամանակներ11:38 Yerevan | 7:38 GMT | Tuesday 8 April 2008Գոհար Բարսամյան Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ: ԱՄՆ-ի համար եւս անհրաժեշտություն է արտաքին քաղաքականության հայեցակարգի վերանայումը: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբաման դիմել է արտաքին քաղաքականության լավագույն մասնագետներին: Շրջահայաց քաղաքական գործիչ է համարվում նաեւ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը: Մինչդեռ Իրաքում ամերիկացիները հայտնաբերեցին, որ այս երկիրը ինքնաբավ չէ: Միացյալ Նահանգների համար Իրաքը միակ առաջնահերթությունը չէ. Աֆղանստան, Մերձավոր Արեւելք, Կիոտոյի արձանագրության փոփոխություն, առեւտրական բանակցությունների ճակատագիր` Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայում, անդրատլանտյան դաշինք, Չինաստանը մրցակի՞ց, թե՞ գործընկեր, կենտրոնական տեղ զբաղեցնող Ալ Ղաիդա, «ժողովրդավարության միասնական ճակատի» ազատական միջազգային համակարգի ստեղծում... Հարցեր, որոնցով պայմանավորված է միջազգային նոր մրցակցության ժամանակաշրջանը: ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեց նաեւ Աֆղանստանի հիմնախնդրի հանդեպ մոտեցումները. փոխվեց այս երկրի հանդեպ ռազմավարական հայեցակարգը: «Ռազմական ներկայությունը վերաճեց հավասարակշռված մոտեցման, որի շրջանակներում ավելի սեւեռուն ուշադրություն պետք է հատկացվի քաղաքացիական հարցերին եւ աֆղանական տնտեսական սուբյեկտների զարգացմանը», - ընդգծել է Յաապ դը Հոոպ Սհեֆերը: ՆԱՏՕ-ն անվտանգության համակարգ մշակեց Աֆղանստանի համար, սրանում ենթադրվում է աֆղանական ղեկավարության գործառնությունների վերակառուցում եւ արդյունավետության բարձրացում, քաղաքացիական եւ ռազմական մասնագետների գործողությունների համակարգում եւ աֆղանական 80 հազարանոց ազգային բանակին ակտիվ աջակցություն` մինչեւ 2010 թվականը: Սոչիի «Բոչարով ռուչեյ» առանձնատանը ավարտվեցին բանակցությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ, ինչը ութնամյա հարաբերությունների ստուգարքն էր: Ինչպես ոմանք էին ենթադրում` թեպետ հանդիպումը կայացավ բարձր մակարդակներում` ոչ մի լուրջ որոշում չընդունվեց: Վերջնարդյունքում ստորագրվեց Սոչիի հռչակագիրը, ինչը ինքնատիպ «Ճանապարհային քարտեզ» էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ապագա ղեկավարների համար: Հեռացող նախագահները ամրապնդեցին առկա տարաձայնությունները: Ոմանք այն կարծիքը հայտնեցին, թե Բուշը չկարողացավ իր ետեւից քարշ տալ Ուկրաինային եւ Վրաստանին. հարց է ծագում. արդյո՞ք ՆԱՏՕ-ի շրջանակներում իրապես կան տարաձայնություններ. ի նկատի ունենք եվրոպական որոշ երկրների պահվածքը, որոնք խոչընդոտեցին Ուկրաինային եւ Վրաստանին: Իրականում ՆԱՏՕ-ի դռները բաց մնացին նրանց համար: Այսինքն` ՆԱՏՕ-ի շրջանակներում չկան իրական հակասություններ: Ի վերջո` ՆԱՏՕ-ն կարողանում է քայլ առ քայլ իրականացնել իր քաղաքականության առաջնահերթությունները. 2008 թվականի դեկտեմբերի հանդիպման ժամանակ խոստացել են լուծել նաեւ արեւմտահակ քաղաքականություն որդեգրած այս երկու հանրապետությունների անդամակցության հարցը: Լատվիական «Telegraf» պարբերականը ուշագրավ մանրամասն է մատնանշում: Սոչիի հանդիպմանը բացակայել է ՌԴ նախագահի կինը` Լյուդմիլա Պուտինան. նա Հայաստանի առաջին տիկնոջ Բելլա Քոչարյանի հրավերով մեկնել է Հայաստան: Լատվիական պարբերականի դիտարկմամբ` սրանով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին հասկացրել են, թե Ռուսաստանի համար որքան կարեւոր է Հայաստանը: Երկու նախագահների հանդիպումը ընթացել է ջերմ մթնոլորտում: Նախագահ Պուտինը առիթը բաց չի թողել ներկայացնելու Սոչիի օլիմպիական համալիրի մանրակերտը: Լորա Բուշը նկատել է, որ լեռնադահուկային համալիրը կոչել են` «Լաուրա»: «Ինչու՞ իմ կնոջ անունով», - կատակել է Բուշը: «Հատուկ Ձեր պատվին», - ժպիտով Լորային է դիմել Պուտինը: Գլոբալ քաղաքականության նյուանսներին անդրադառնալիս` Վլադիմիր Պուտինը զգուշավոր լավատեսություն է հանդես բերել Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային վահանի առնչությամբ, իսկ Արեւելքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարել է հին քաղաքականության վերադարձ: Եվ քանի որ սա նրանց վերջին հանդիպումն էր` նախագահների կարգավիճակով` փոխանակել են նաեւ հաճոյախոսություններ: «Առիթից օգտվելով` կամենում եմ ասել եւ հաստատել, որ Բուշի հետ հաճելի եւ հետաքրքիր էր աշխատելը: Ես միշտ գնահատել եմ նրա մարդկային որակները` ազնվությունը, անկեղծությունը, դիմացինին լսելու կարողությունը», - լրագրողներին ասել է Պուտինը: Բուշը պարտքի տակ չի մնացել. «Ես հարգում եմ ձեզ: Դուք ուժեղ առաջնորդ եք եւ չեք վախենում Ձեր կամեցածը ասել: Ինձ վրա մեծ տպավորություն է թողել նաեւ Ձեր իրավահաջորդը: Պարոն Մեդվեդեւը շատ խելացի է եւ անմիջական», - ասել է Բուշը: ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեց նաեւ Աֆղանստանի հիմնախնդրի հանդեպ մոտեցումները. փոխվեց այս երկրի հանդեպ ռազմավարական հայեցակարգը: «Ռազմական ներկայությունը վերաճեց հավասարակշռված մոտեցման, որի շրջանակներում ավելի սեւեռուն ուշադրություն պետք է հատկացվի քաղաքացիական հարցերին եւ աֆղանական տնտեսական սուբյեկտների զարգացմանը», - ընդգծել է Յաապ դը Հոոպ Սհեֆերը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |