|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Իրական երկխոսությունը պետք է ժողովրդի հետ սկսել»11:54 Yerevan | 7:54 GMT | Saturday 5 April 2008Մարինե Խառատյան «Ես եւ ընդդիմության մյուս գործիչներն ամեն ինչ արել ենք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ինքնաբուխ հանրահավաքը կրի խաղաղ բնույթ: Իսկ իշխանության որեւէ ներկայացուցիչ չեկավ, չհանգստացրեց ժողովրդին: Պետք է գային ու կանգնեին ժողովրդի եւ ոստիկանների միջեւ: Քաղաքական պատասխանատվությունը, վերջին հաշվով, նրանց վրա է», - երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով. «Ուժի կիրառումը հիմնավորված չէր, երթերն ու հանրահավաքները բացառապես խաղաղ բնույթ էին կրում, որեւէ միջադեպ, անկարգություն տեղի չի ունեցել: Ինչքա՞ն կարելի է ուժի լեզվով խոսել այս ժողովրդի հետ, դրա կիրառումը որեւէ կերպ հիմնավորված չէր»: Դեմիրճյանի համոզմամբ` ոչ ոք չէր կարող 10 օր շարունակ այդպիսի հանրահավաքներ անցկացնել, եթե չլիներ ժողովրդի վրդովմունքը: «Մարտի 1-ի իրադարձությունների պատճառը ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին», - ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, թե այն, ինչ տեղի ունեցավ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, հետեւանք էր առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման: Իսկ Ազատության հրապարակում մարդկանց բողոքի հանրահավաքների էին բերել իշխանությունների կողմից կիրառված տեխնոլոգիաները` ընտրությունների ժամանակ իրագործված բռնություններն եւ կեղծիքները, որոնք կրել են կազմակերպված եւ զանգվածային բնույթ: Պայթունավտանգ եւ լարված իրավիճակի խնդիրը, ըստ Դեմիրճյանի, իշխանական կոալիցիայի ձեւավորումը չի լուծում: «Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, թե իբր իրենք վայելում են հասարակության 70-80 տոկոսի աջակցությունը: Անձերի պայմանավորվածությունը պետք չէ ներկայացնել որպես ազգային համաձայնություն: Իրական երկխոսությունը պետք է ժողովրդի հետ սկսել. նա, ի վերջո, պայքարում է իր իրավունքների համար եւ պետք է ձեռք բերել նրա վստահությունը», - ընդգծեց նա` հավելելով, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի նոր ընտրությունների միջոցով: Դեմիրճյանի խոսքերով` իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը, պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարելն ուղղակի անհնար է: «Առաջնահերթ խնդիր ենք համարում քաղաքական հետապնդումների դադարեցումը, քաղբանտարկյալներին ազատ արձակելը, լարվածությունը թուլացնելը, քրեական հանցանք կատարած անձանց տարանջատելը իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Թե Ագոյի խումբը, թե Եվրախորհուրդը պահանջում են նաեւ վերանայել հանրահավաքների, երթերի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Բնականաբար երկխոսությունը չպետք է դառնա ինքնանպատակ կարգախոս, պետք է ձեւավորվի հստակ օրակարգ», - ամփոփեց Դեմիրճյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |