“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեր կյանքը, որն ընթանում է անլուծելի պարադոքսների շրջագծում

11:52 Yerevan | 7:52 GMT | Friday 4 April 2008

Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:

Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան միանգամայն կառավարելի դարձնելն ու անհրաժեշտության դեպքում անպաշտպան թողնելն օրինականացնող փաստաթուղթ:

«Ժողովրդավարություն» բառն իր ամբողջական եւ «առաջընթաց» կիրառմամբ մեզանում վերածվում է բռնապետության տարատեսակ դրսեւորումների:

Անգամ լավ, բարի խոսքը, որը, թվում էր, պետք է հաճելի լիներ իր բոլոր դրսեւորումներով` մի լրջագույն խնդրի է բախվում. ո՞վ է ասել, ե՞րբ, որտե՞ղ... Որովհետեւ այս հարցերի պատասխաններից հետո է միայն հնարավոր որոշել. էն, ինչ ասվել է` լա՞վ է, թե՞ վատ:

Էն մարդիկ, ովքեր ի պաշտոնե կոչված են ճիշտն ասել` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ եւ այլ` էս երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ աչքերիդ մեջ նայելով` պարզապես սուտ են խոսում: Ոչ միայն քեզ են խաբում, այլեւ` դրսին: Իրենց` չէ, իրենց չեն խաբում: Իրենց խաբողներն ուրիշներն են: Նրանք հո առանց գործ չեն մնալու: Ինչո՞վ են խաբում. նրանով, մասնավորապես, որ իրենց ասածին հավատում են, որ իրենց սիրում են, որ առանց իրենց էս ազգը զանգվածաբար կկոտորվի, որ երկիրը ավերակ կդառնա, որ...ու էլի լիքը բաներ էդ շարքից:

Դու ապրում ես մի կյանք` քեզ հեռուստացույցով բոլորովին այլ կյանք է պատկերվում-ներկայացվում. ու քո գործն է այլեւս` խելագարության կհասնես, խելահեղության, թե խելացնորության. ինքդ ընտրիր` որն է քեզ ավելի հարմար:

Եվ վերջապես` էս երկրի հիմնական ու առայժմ միանգամայն անլուծելի պարադոքսը. էս իշխանությունը որեւէ կերպ չի կարող մնալ, որովհետեւ ինքը ոչ միայն որեւէ մեկին պետք չէ, այլեւ իրեն որեւէ մեկը չի ընդունել եւ ինքը պարզապես բռնազավթել է իշխանությունը, որը ոչ ներսը, ոչ դուրսը չեն ցանկանում հանդուրժել եւ չեն էլ պատրաստվում համակերպվել: Էս իշխանությունը որեւէ կերպ չի կարող գնալ, որովհետեւ նրա գնալու միակ տեղը... Չէ, չէ, զբաղված չէ, էնդեղ միշտ էլ տեղ գտնվում է, բայց ով կարող է մատնանշել որեւէ մեկին, ով կամովին դժոխքն է ընտրել: Եվ շուտ:

Ահա այսպիսին է անլուծելի պարադոքսների այն շրջանակը, որում մեզ այժմ պարտադրում են ապրել: Ինչքան կձգենք: Ով գիտի: Իրենք որ` երկար չեն ձգելու:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.