|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մոսկվան ապաշրջափակում է.. Հայաստանը11:30 Yerevan | 7:30 GMT | Friday 4 April 2008Գոհար Բարսամյան Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո: Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի երեկոյան այդ մասին տեղեկացրել է լրագրողներին` հաստատելով «Կազբեկ-Վերին Լարս» ստուգիչ-անցագրային կետի վերանորոգման մասին: Այդ մասին համաձայնություն ձեռք է բերվել մարտի 28-30-ը Մոսկվայում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովում: Գրիգոլ Վաշաձեն, վկայաբերելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանբժշկին, տեղեկացրել է, որ դրական առաջընթացներ կան: «Փորձագետների մակարդակով արդեն սկսել են դիտարկել ռուսական շուկա վրացական ապրանքների վերադարձի հարցը», - ասել է նա: Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանը քննարկում է անցակարգի պարզեցման հարցը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար: Տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին այս առնչությամբ ասել է. «Կարծում եմ, որ Թբիլիսիին ինչ-ինչ ավանս է առաջարկվել, իսկ ռուս-վրացական հետագա հարաբերությունները կախված են այն հանգամանքից, թե ինչ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Էդուարդ Աղաջանովի կարծիքով` «Կազբեկ-Վերին Լարս» ստուգիչ-անցագրային կետի բացումը, իսկ առհասարակ` վրաց-ռուսական ցամաքային հաղորդակցության վերաբացումը Հայաստանի մանր եւ միջին բիզնեսի համար կարող է դառնալ կյանքի ճանապարհ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |