|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հյուսիս-հարավ նախագծի երկրորդ շնչառությունը11:27 Yerevan | 7:27 GMT | Friday 4 April 2008Գոհար Բարսամյան 2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը: Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ղեկավարների հանդիպումը, որտեղ եւ համաձայնեցվել են Կազվին-Ռեշտ Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) կոնսորցիումի ստեղծման նախապայմանները: Սա խոսում է այն մասին, որ նախագծի գլխավոր մասնակիցներն անցել են կոնկրետ գործողությունների: Ադրբեջանի պետական երկաթուղային ճանապարհների մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը ընդգծել է, որ նախագծի մասնակիցների առաջ կոնկրետ խնդիրներ են դրվել: Նախատեսված է ինտենսիվացնել Իրանի հատվածում երկաթուղիների շինարարությունը, ինչի համար պետք է կառուցվի Աստարա գետի կամուրջը` 101 մետր երկարությամբ, ինչպես նաեւ անհրաժեշտ է սարքավորել անցակետերը եւ անվազույգերը փոխելու կետերը: Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեի խոսքով` Իրանում երկաթուղիների շինարարությունը կատարվում է ժամանակարգով եւ կավարտվի 1, 5-2 տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է ադրբեջանական տեղամասին, ապա այստեղ երկաթուղու երկարությունը 8.5 կմ է, որի երկայնքով կտեղաբաշխվեն 4 կայարաններ: Նախագծի իրականացման համար պահանջվում է մոտավորապես 600 միլիոն դոլար, ըստ որում` միջոցների մեծ մասը կծախսվի իրանական կողմում: Ադրբեջանական հատվածում ծախսը գնահատվում է ավելի քան 20 միլիոն դոլար: Նախագծի ֆինանսական եւ տեխնիկական հարցերով կզբաղվի ստեղծվող կոնսորցիումը: Ամեն դեպքում` Թեհրանի հանդիպման ժամանակ մասնակիցների առաջ դրվել են համապատասխան խնդիրներ: Փորձագետների կարծիքով` Հյուսիս-Հարավ նախագծի իրականացումը շահաբաժիններ կբերի թե մասնակից երկրներին, թե այլ պետություններին: Առաջին հերթին` Եվրոպայից Հնդկական օվկիանոս ցամաքային ճանապարհը կկրճատվի 800 կմ-ով, ինչը թույլ կտա տարվա ընթացքում բեռնափոխադրումների ծավալները ավելացնել այդ ուղղությամբ 1 միլիոն 200 հազար տոննայով` մինչեւ 20 միլիոն տոննա դարձնելու հեռանկարով: Երկրորդ` Հյուսիս-Հարավ նախագիծը փաստացի կփոխակերպվի տրանսպորտային նոր քարտեզի, որը կազդի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նոր դասավորումների վրա: Ադրբեջանա-իրանա-ռուսական նախագծի նույնօրինակ` իրանա-հայկական երկաթուղային համակարգին ծայրակցվելու մտահղացման հանդեպ փորձագետները ձեռնպահ են` հաշվի առնելով ադրբեջանա-հայկական բարդ հարաբերությունները: Շուտով մրցույթ կհայտարարվի վրաց-իրանական երկաթուղիների շինարարության համար: Մրցույթին կմասնակցի «Center Invest Capital Partners» ռուսական ընկերությունը: Որոշ փորձագետներ այն կարծիքն են հայտնում, թե Ռուսաստանը դա կարող է քաղաքականորեն շահարկել: Այս առումով Հայաստանի վերաբերմունքը տրամագծորեն հակառակ է: Կիսաշրջափակված Հայաստանը Նախիջեւանի Ինքնավարությունը շրջանցող` հայկական եւ իրանական ճանապարհների միացումից ակնկալիքներ ունի: Իսկ երկու նախագծերի համատեղումը հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը հանելուց հետո: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |