“Zhamanak” Armenian-American Political Daily

Ճամփաբաժան: Բոլորի համար:

11:56 Yerevan | 7:56 GMT | Thursday 3 April 2008

Էմմա Գաբրիելյան

Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...

«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին լսում, երիտասարդներն էլ «բռնոցի» էին խաղում, չնայած ցրտին ու անձրեւին: Մարդիկ նաեւ թերթ էին կարդում, վերլուծում, մեկնաբանում կարդացածը:

Ոստիկանության աշխատակիցները երեկ եւս նույն կազմով էին: Հյուսիսային պողոտայում էին նաեւ «Ժառանգության» պատգամավորները, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետներ Մեսրոպ Հարությունյանն ու Աշոտ Մելիքյանը, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Զբոսանքի մասնակիցները պարբերաբար հավաքվում էին նրանց շուրջը, զրուցում էին:

Երեկ նույնպես «Հյուսիսայինում» խաղաղ էր, միջադեպեր չարձանագրվեցին. «մարդաորս» չեղավ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.