|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խռլոպյանին հիշում են երախտագիտությամբ11:19 Yerevan | 7:19 GMT | Thursday 3 April 2008Գայանե Հովսեփյան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի մարտի 22-ի համարից տեղեկանալով, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող անվանի գիտնականը նույնպես մասնակցել է Հոլիվուդում կազմակերպված ցույցերին` ընդդեմ Հայաստանում կայացած նախագահական կեղծված ընտրությունների եւ հետընտրական շրջանում ժողովրդավարական ուժերի դեմ իշխանությունների կիրառած բռնությունների: Վերջիններս հիշում են, որ նրա պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում՝ 1979թ. մինչեւ 80-ականների սկիզբը, ՎՊՄԻ-ում իդեալական ընդունելության քնություններ էին անցկացվում, առկա էր բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, ինչը բավականին անսովոր էր խորհրդային տարիների այն ժամանակաշրջանի համար, երբ ընդունելության քննությունների ստվերային «արժեքը» խորհրդային ռուբլով քառանիշ թվերով էր արտահայտվում: Հատկապես անգլերենի քննության ժամանակ, ինչպես հիշեցին 1979թ. դիմորդներից երկուսը, պրոֆեսոր Խռլոպյանի ներկայությունը քննությանը կաշկանդել է դիմորդների գիտելիքների նկատմամբ այդ տարիներին կամայական մոտեցումներ ցուցաբերող դասախոսներին: Իր պաշտոնավարման տարիներին թերեւս հենց ազնվագույն աշխատանքի պատճառով թե Խռլոպյանը, թե նրանից հետո պաշտոնավարած ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը այնքան էլ երկար չպաշտոնավարեցին: «Բուհի հին, փորձված գայլերն այնպես արեցին, որ էդ մարդիկ գլուխներն առան ու փախան», - ափսոսանք է հայտնում ՎՊՄԻ-ի երկարամյա մանկավարժներց մեկը ու պարզաբանում, որ նրանց գնալուց ի վեր բարոյահոգեբանական տեսանկյունից բուհի «խելքը գլուխը չի գալիս»: Խռլոպյանին բարի հիշող մարդիկ այժմ հպարտ են, որ Տեր-Պետրոսյանին սատարում են նրա կարգի բարձր նկարագրի տեր մարդիկ, այդպիսով պաշտպանելով ժողովրդավարական արժեքները: «Բա ի՞նչ եք կարծում, կարգին մարդիկ գնում Լեւոնի կողքին են կանգնում», - եզրակացնում են նրանք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |