|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի փոքր շտրիխ «տուժողի» կերպարին11:12 Yerevan | 7:12 GMT | Thursday 3 April 2008Գագիկ Աբգարյան Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Նիստի ընթացքում ցուցմունք տվեց Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի հանձնարարությամբ նկարահանում կատարած Գալուստ Գալստյանը: Նրա ցուցմունքը ընդհանրապես «ջրեց» պաշտոնական մեղադրանքը: Նախ նա ասաց, որ ամբաստանյալներից Ժորան հեռու էր կանգնած եւ չէր կարող կարճ ժամանակում հասնել Ս.Կարապետյանին, Մկրտիչը ամբողջ ընթացքում իր կողքին է եղել, եւ ինքը պնդում է, որ նա չի հարվածել, իսկ Հայկին չի տեսել մոտակայքում: Այնուհետեւ ցուցադրվեց նրա նկարահանած տեսաերիզը, որտեղ ի տարբերություն հանդիպումը նկարահանած Հ1, Հ2 եւ «ԱՐ» հեռուստաընկերությունների ունեցած տեսաերիզի, կար նաեւ ձայնագրությունը, որտեղ իսպառ բացակայում է «սեռական բնույթի հայհոյանքը», ինչը նշված է մեղադրանքում: Դեռ ավելին: Ձայնագրության մեջ լսվում է ինչ-որ մեկի հանգստության կոչող ձայնը, ով ասում է, որ Թալինում բոլորն են ճանաչում պրովոկացիաների վարպետ Սարգիս Կարապետյանին: «Ջրվեց» նաեւ «տուժողի» պնդումը, թե իրեն ծեծել են մոտավորապես 5-10 րոպե: Տեսաերիզից երեւում է, որ ամբողջ քաշքշուկը տեւել է ընդամենը 1-1.5 րոպե: Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, ապա տեսանյութում, որին հետեւել, ինչպես նաեւ ձայնագրել է «ԺԵ» թղթակիցը, հստակ երեւում է, որ նրանք գտնվել են դեպքի «էպիկենտրոնից» բավական հեռու եւ բնականաբար չէին կարող ծեծել Ս.Կարապետյանին: Հարկ է ասել, որ այս գործող անձանց եւ Ս.Կարապետյանի միջեւ սա առաջին տհաճ պատմությունը չէ: 2003թ.-ին Կարապետյանը նամակ է ուղարկել ռազմական ոստիկանություն` իբր Թալինի զինկոմ Տիգրան Բաղդասարյանը եւ Մկրտիչ Սափեյանը հումանիտար օգնությունից առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացում են կատարել: Դատախազությունը նյութեր է պատրաստել, բայց հանցակազմի բացակայության պատճառով քրգործի հարուցումը մերժվել է: Այս փաստը դատարանում հրապարակեց ամբաստանյալների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը` որպես մի փոքր շտրիխ գործով տուժող Ս.Կարապետյանի դիմանկարին: Հետո նա վկա Գ.Գալստյանին հարցրեց. «Դուք նկարահանել եք բոլո՞ր թեկնածուների հանդիպումները»: «Ոչ», - անկեղծորեն պատասխանեց վկան, «Քաղաքապետն ինձ ասել է միայն Լեւոնի հանդիպումն է պետք», ինչը հարուցեց ամբողջ դահլիճի ծիծաղը: «Գիտեիք, որ մենակ էդ ժամանակ եք պրովոկացիա անելու՞», - հարցրեց մասնակիցներից մեկը: Ապացույցների քննարկումից հետո դատավորը ձայն տվեց ամբաստանյալներին, բայց նրանք բոլորն էլ հրաժարվեցին խոսքից. «Սա քաղաքական հաշվեհարդար է, ի՞նչ խոսենք», - ասաց Ժորա Սափեյանը: Դատարանը մեղադրական եւ պաշտպանական ճառերի համար երկու օր ժամանակ տվեց կողմերին: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 4-ին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |