|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն11:01 Yerevan | 7:01 GMT | Thursday 3 April 2008 Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: Ինչպես եւ սպասվում էր, փաստաթուղթն ընդամենը կրում է դեկլարատիվ բնույթ, եւ ոչ մի հստակ ծրագիր չի նախատեսվում: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը` որպես երիտասարդական խնդիրներով շահագրգիռ եւ հետաքրքրված կազմակերպություն, որոշել է սեփական առաջարկներով հանդես գալ` երիտասարդության կյանքում էական եւ որակական փոփոխություն մտցնելու համար: Պետական մարմիններն առաջարկում են փոփոխությունների այնպիսի դրույթներ, որոնք այս պայմաններում կատարել ուղղակի հնարավոր չէ: Մենք` որպես ուսանողներ, առաջարկում ենք պատկան մարմիններին զբաղվել հետեւյալ խնդիրներով` որպես առաջնահերթություն: 1. Պայքար բուհական կոռուպցիայի դեմ: Այս երեւույթը, ցավոք, համատարած է, իսկ պետությունը ոչ մի կերպ չի փորձում այս խնդրին լուծում տալ: 2. Իջեցնել կամ փորձել կարգավորել ուսանողական վարձավճարները: Ամեն տարի ուսանողական վարձավճարներն ավելանում են, իսկ կրթական որակն առանձնապես չի բարձրանում: Պետությունը պարտավոր է կարգավորել վարձավճարների բարձրացման կամ իջեցման մեխանիզմները եւ վերցնել բուհերի ձեռքից վարձավճարների կարգավորման մենաշնորհը: 3. Ուսանողական խորհուրդների բարեփոխումների ծրագրի անհրաժեշտություն: Այս կամ այն բացառություններով` վերջին տարիներին ուսանողական ինքնակառավարման մարմինները վերածվել են կուսակցական փակ ակումբների եւ մեծամասամբ ոչ մի վստահություն չեն վայելում ուսանողների կողմից: Ի դեպ, այդ մասին են վկայում նաեւ մեր միության անցկացրած բազմաթիվ մոնիտորինգները: Ուստի առաջարկում ենք ցրել ուսանողական խորհուրդները եւ ստեղծել հզոր ուսանողական արհմիություններ: 4. Երիտասարդության զբաղվածության խնդիրը: Պետք է հստակ օրենսդրական դաշտ ստեղծել` երիտասարդ կադրերին աշխատանքի տեղավորելու համար: Պետությունը պարտավոր է ամեն տարվա մի քանի տասնյակ լավագույն շրջանավարտների վերցնել աշխատանքի: Եթե այս հստակ խնդիրները չեն իրականացվում, ապա ոչ մի դեկլարատիվ փաստաթուղթ չի կարող բարելավում մտցնել երիտասարդների կյանքում: Իսկ երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացրածը ակնահաճո է, բայց ոչ երբեք իրագործելի: Մեր ուսանողական միությունը սկսել է երիտասարդության շրջանում ստորագրահավաք` վերոնշյալ կետերը կատարելու պահանջով: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության մամլո դիվան Հեռ` 569644, 530966 |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |