|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մե~ր Հայրենիք... ...Մի կարեւոր համեմունք` Ճշմարտություն11:55 Yerevan | 7:55 GMT | Wednesday 2 April 2008Կարինե Հարությունյան Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»... Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը բերել-բերել, հասցրել են անդունդի եզրին: Մյուս պատկերում Քոչարյանն է՝ գլխին կապված ջերմաչափով՝ որը ցույց է տալիս 360 աստիճան եւ... «Լոխ իմ կանալներն ա»: Կամ էլ մի սոցիոլոգ՝ Ահավոր Ստիբեկյան անունով, օձ պարացնողի զուռնեն փչում է ու պարկից դուրս են գալիս պատվիրված թվեր: Սրանք մի ստորագրություն ունեն` Արզօ:
«Շախմատում վատն է այն զինվորը, որը չի ուզում թագուհի դառնալ»` մակագիր ու մի շախմատային զինվորի խաղաքար՝ իր գորշ ստվերով: Սա էլ` Սամվել Աբգարյան: Մի զինվորական սապոգ՝ «Մարդու իրավունք», որը պատրաստվում է տրորել համախմբված ժողովրդին: Իսկ սա` Ցոլակ Կանթեղ: Ապրիլմեկյան այս ցուցահանդեսը ավանդաբար կազմակերպում է Հայաստանի երգիծանկարիչների միությունը` արդեն մի քանի տարի: Այս տարի մասնակցում են Արզօն (Արայիկ Օհանյան), Ցոլակ Կանթեղը, Դավիթ Ղազանչյանը, Պավել Ջանգիրովը, Գեորգի Յարալյանը, Դիզօն (Արսեն Գեւորգյան), Տոտոն (Սուքիաս Թորոսյան), Ագնես Ավագյանը եւ Հարություն Չալիկյանը: «Մոսկվա» կինոթատրոնի սրահում ցուցադրված ծաղրանկարները մի իսկական շոու են ներկայացնում: Շոու, որում ամփոփված է հայաստանյան այսօրը` քաղաքականից մինչեւ կենցաղային ամենապարզունակ խնդիրները: «Հանրայինը ընդդեմ հանրության», «Պատգամավորների մեյմունություն «ազգային ժողովում»», «Վամպիր-շոու» խորհրդարանում, «Քաղաքական անբարո բարքեր», «Քաղաքական ստրիպտիզ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Հայկական մարտարվեստ. «ՕՊԵՐԱցիա-դո»», «Ասսորտի` «ընդդիմադիր ականներ»» եւ... քաղաքական դեմքեր. մերօրյա ներքաղաքական իրադարձությունների կնիքը վրաները: Սրանք Արզօյի աշխատանքներն են: Իսկ ինչու՞ բացառապես քաղաքականություն. «Էդ բովի մեջ ենք ապրում, էդ կաթսայի մեջ ենք եռում: Ինչպե՞ս կարող ենք անտարբեր լինել»: Չես վախենու՞մ. «Եթե նկարել եմ, ուրեմն չեմ վախենում: Յուրաքանչյուրը պետք է կարողանա ինքնուրույն-անկախ մտածել եւ կարողանա էդ մտածածը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ասել. նկարիչը` իր մատիտով-վրձինով, լրագրողը` իր գրչով: Եթե մարդը իրեն իր երկրի քաղաքացի է զգում, ուրեմն վախենալու բան չունի: Չափազանցված չե՞ն քո նկարները. «Ոչ, դա իմ տեսակետն է: Ճշմարտությունն ինձ համար վեր է ամեն ինչից: Ճշմարտությունն ինձ համար խոսք է: Մի բան, որը ոչ թե ինչ-որ տեղից լսում ես, այլ որով ապրում ես, քո մաշկի վրա զգում եւ վերարտադրում ես: Մենք իրավունք չունենք քաղաքականը անտեսել եւ դրանից դուրս ապրել: Արվեստի մարդը չի կարող հեռու մնալ իրականությունից, իսկ իրականությունը Հայաստանում ներծծված է քաղաքականությամբ: Դա մեր կյանքն է: Կյանքից հեռու մարդը ինչպե՞ս ստեղծագործի: Կենցաղային, ընտանեկան, աշխատանքային, ընկերային փոխհարաբերություններ եւ իհարկե... քաղաքականություն: Դավիթ Ղազանչյանի գործերում ամեն ինչ քաղաքականությունից հեռու է եւ, միեւնույն ժամանակ, մոտ: Ինչու՞. «Քանի որ քաղաքականության պատճառով կենցաղն է տուժում կամ էլ` բարգավաճում»: Իսկ կենցաղում ի՞նչն է կախված քաղաքականությունից. «Ամեն ինչը: Քաղաքագետները ի՞նչ են ասում. եղանակը մենք ենք ստեղծում: Դրանով ամեն ինչ ասված է: Քաղաքական գործիչների ձեռքում է ամեն ինչը: Բայց իրենցն էլ չի: Մեկ է` մեռնելու են, չորս տախտակ տանեն հետները»: Երեւի չե՞ն գիտակցում. «Լավ էլ գիտակցում են: Ուզում են հասցնեն..., երեխեքին թողնեն... Մենք բոլորս քրտնում ենք, մենք բոլորս հաց ենք ուտում ու գնում զուգարանի թուղթ ենք առնում: Բոլորս»: ...Քինգ-քոնգից մինչեւ քաղաքական մանրումիջին դեմքեր: Մարտի 1-ՀՀԿ կապից մինչեւ խղճի ազատություն: Նոր բառաիմաստային փոխակերպումներից մինչեւ «Իմ զենքն իմ զենքն է» կարգախոս, որը քաղաքացիական արժեքների այլասերում է ենթադրում: Մի խոսքով` կոկտեյլ, որը բաժակի որ մասից էլ համտեսես, արյանդ շրջանառությունն արագացնելու է: Քանի որ քո մի մասից է պատրաստված: Շատ կարեւոր մասից: Ու մի կարեւոր համեմունք ունի` Ճշմարտություն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |