|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շինիչ խորհուրդներ11:54 Yerevan | 7:54 GMT | Wednesday 2 April 2008 Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: Իսկ նույն կառքի մեջ եղողները, որպես կանոն, գնում են նույն տեղը, այնպես որ` բարիդրացիություն արեք այդ ճանապարհին: Դա երկուստեք օգտակար եւ փոխշահավետ կլինի: Բայցեւ` մի կորցրեք զգոնությունը: Որովհետեւ` հակամարտ ուժեր եք, ի վերջո: Ու մի վստահեք միմյանց: Անցանկալի հետեւանքների կանխմանն էլ ուղղված են այս խորհուրդները: Խորհուրդներ «տարվողներին»: Հենց որ ձեզ ցանկանում են տանել` անմիջապես «մեխվեք» տեղում, ոտքերը լայն բացած եւ ձեռքերը տարածած: Կամ` կքանստեք: Նույնպես անմիջապես: Կամ` պառկեք: Որովհետեւ տանողները այլ պահվածքի մեջ կարող են ագրեսիա տեսնել եւ ըստ դրա էլ վերաբերվել ձեզ: Ձեր գործը չի տարվելը, նրանց գործն է տանելը: Թող ձեզ գրկեն ու տանեն: Հաշվի առեք, որ գործ ունեք «մենթերի» հետ, ու եթե դուք քայլում եք նրանց հետ կողք կողքի, նրանցից ինչ-որ մեկը կարող է ձեւացնել, թե իբրեւ դուք նրա ոտքին, դեմքին, պարանոցին եւ այլ տեղ խփեցիք, ու ինքն իբրեւ թե ցավից ու անակնկալից գետնին կընկնի. «մենթ» է, չէ՞: Պատկերացնու՞մ եք ձեր վիճակը` «մենթերի» շրջապատում: Էնպես որ` իրենց է պետք, թող իրենք էլ տանեն: Եվ մի համաձայնեք, որ չորով` ամեն մեկը մի ձեռք-ոտքից բռնած տանեն. թող մեկն էլ ձեր մեջքը գրկի` էդպես հարմար է: Ոչ մի դիմադրություն` թող գրկեն ու տանեն: Խոսեք «մենթերի» հետ առավելագույն քանակությամբ վկաների ներկայությամբ միայն: Որպեսզի գոնե դժվար լինի հետո նենգափոխել ձեր ասածները, որոնք նրանք անպայմանորեն ջանալու են: Ոչինչ մի ստորագրեք, ոչ մի պարտավորություն մի ստանձնեք` քանի դեռ ձեզ չեն ներկայացրել իրենց հիմնավոր եւ օրինական պահանջները: Դրանից անմիջապես հետո փաստաբան պահանջեք եւ միայն նրա ներկայությամբ եւ նրա հետ խորհրդակցելով կատարեք ձեր քայլերը: Անծանոթ կամ ոչ այնքան վստահելի մարդու մի դիմեք. ցավոք` փաստաբաններից ոմանք համագործակցում են «մենթերի» հետ, զգուշացեք այդպիսիներից: Մի համաձայնեք մատնահետքեր տալ: Դրանք կարող են (հիշեք, որ գործ ունեք «մենթերի» հետ, որոնց միակ նպատակը գործ սարքելն է) հետագայում օգտագործվել տարբեր զենքերի եւ զինամթերքների վրա «դրոշմելու» նպատակով: Օրինակ` Իրանի միջուկային ռումբի: «Մենթականով» էդ լրիվ արդարացված բան ա: Սրանք, կարծում ենք, ամենակարեւոր խորհուրդներն են, մնացյալը` ըստ իրավիճակի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |