|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համբարձումյան եղբայրները կդառնա՞ն քավության նոխազ11:46 Yerevan | 7:46 GMT | Wednesday 2 April 2008Գագիկ Աբգարյան Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ու այլ փաստաթղթեր կեղծելով, խաբեության միջոցով քաղաքացիներից շորթել է հսկայական գումարներ: Գործի քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը եղել է «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի նախկին իրավաբան Արմեն Համբարձումյանը: Նրան ձերբակալելուց հետո, հոր հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալում են նաեւ նրա երկու որդիներին` Արմեն եւ Վարդան Համբարձումյաններին: Հոր հետ առերես հարցաքննության ժամանակ հայրը հաստատում է համագործակցության փաստը: Տղաների ձերբակալությունից մոտ մեկ տարի անց նա մահանում է սրտի կաթվածից: Մարտի 31-ի նիստի ժամանակ Ա.Համբարձումյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ. «Հարգելի դատարան, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մարմինը` բաժնի պետ Ա.Միրզոյանի գլխավորությամբ հանցագործներ են: Կուլիկյան Գրիգորը (գործով անցնող) հանգուցյալ հորս` Արմեն Վարդանի Համբարձումյանի ընկերն է: Կուլիկյանից խարդախությամբ գումար է հափշտակել իրավաբան Ամեն Համբարձումյանը, կեղծ թղթեր Գրիգորին տվել է իրավաբան Արմենը, բողոքը դատախազությունում Կուլիկյանը գրել է իրավաբան Արմեն Համբարձումյանի վրա: Քրգործը հարուցվելուց հետո Արմենը կաշառք է տվել իր համակուրսեցի ընկերոջը` ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Ա.Միրզոյանին, որ այդ գործը կարճվի»: Այնուհետեւ ամբաստանյալը իր հայտարարության մեջ նշում է, թե ինքը բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, բայց ընթացք տրվել է միայն մեկ դիմումի` կապված իրենց առնչությամբ դատախազ Վ.Ջանազյանի կողմից կայացված մի որոշման հետ, որում գրված է «իբր ինձ վրա քրգործ է հարուցվել ոմն Կուլիկյան Գրիգորի բողոքի հիման վրա եւ 2006թ.-ի փետրվարի 17-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել զղջալու համար: Իրականում ՀՀ գլխավոր դատախազության քննիչը, իրավաբան Արմենի (հայր) ցուցումով կանչեց ինձ դատախազություն եւ բացատրեց, որ ես կարող եմ հորս փոխարեն ցուցմունք գրել, որ օրենքը թույլ է տալիս: Ես իմ ձեռագրով գրել եմ, որ 60 տարեկան եմ, ունեմ երկու երեխա` մեկը 15, մյուսը 18 տարեկան: Գրել եմ, որ 1983թ.-ից աշխատել եմ «Հայհամերգում»` որպես իրավաբան եւ այդտեղ ծանոթացել Կուլիկյան Գրիգորի հետ: Եվ էլի շատ մանրամասներ եմ գրել քննիչների թելադրանքով: Այս ամենից հետո պարզվում է, որ ինձ վրա քրգործ է եղել հարուցված եւ կարճվել է: 2006թ.-ի դեկտեմբեր ամսին կաշառակերությունը կոծկելու համար քննիչները առանց դատապաշտպանի, ծեծուջարդի միջոցով ինձնից ցուցմունքներ են կորզել այս քրգործով: Հետո, հետին ամսաթվով, փաստաբանին ստիպել են ստորագրել: Ես այդ փաստը ապացուցեցի Արաբկիրի առաջին ատյանի դատարանում, դատաքննության ժամանակ», - գրել է ամբաստանյալ Արմեն Համբարձումյանը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը` դժվար է ասել, բայց երեկ` Երեւանի քրեական դատարանում, դատական նիստի ժամանակ ցուցմունք տված չորս տուժողներից ոչ մեկը չասաց, որ գործարքի համար եղբայրներից որեւէ մեկին առձեռն գումար է տվել կամ ինչ-որ ձեւով գումար փոխանցել: Դատելով Համբարձումյանի հայտարարությունից` նմանատիպ ցուցմունքներ տվել են այլ վկաներ եւս. «50 վկայից ընդամենը երկու հոգին են ինձ ճանաչել եւ վկայություն տվել, որ երբեք իմ ձեռքը մեծ գումարներ չեն տեսել: Ավելին` վկաներից մեկն ասաց, որ հաճախ ես իրենից 1000-2000 դրամ պարտքով փող եմ վերցրել: Ի՞նչ է, միլիարդ ու կես հափշտակողը, պարտքով փող կվերցնի՞»: Նկատենք, որ հայտարարությունը սվիններով ընդունվեց սույն քրգործով պետական մեղադրող Ժաննա Կոտիկյանի կողմից, ում անունը եւս շոշափվում է հայտարարության մեջ: Նա տղաներին «մեծարեց» ստոր զրպարտիչներ եւ այս տիպի այլ բազում մակդիրներով: Նկատենք նաեւ, որ ի դեմս պետության հանդես եկող ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սենիկ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունեն: Սա նշանակում է, որ պետությունը չի տուժել, չնայած 32 հատորանոց այս ողջ գործով մինչ օրս պետությունը հանդես է եկել որպես տուժող կողմ: Երեկ լսելով դատարան կանչված բոլոր տուժողներին` նախագահող դատավոր Եվա Դարբինյանը նիստն ավարտեց: Հաջորդի մասին կհայտարարվի լրացուցիչ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |