|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հայոց կանանց շարժում» Մամլո հաղորդագրություն11:45 Yerevan | 7:45 GMT | Wednesday 2 April 2008 «Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: Էլեկտրոնային hajoc-kanajq@mail.ru հասցեին ուղարկված նամակներում շարժմանը միանալու պատրաստակամությամբ են դիմել Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից հայ կանայք, որոնք մեծ պատիվ են համարում լինել այս շարժման մասնակիցը: Նրանք ողջունում են «Հայոց կանանց շարժում» հասարակական նախաձեռնության գաղափարը, մերժում են ներկայիս իրավիճակի դատապարտելի երեւույթները, ողջունում են պայքարը մեր եւ մեր երեխաների հիմնարար ազատությունների համար, ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետությունում ապրելու մեր ձգտման համար: Ըստ նամակագիրների` իրենք չեն կարողանում եւ չեն ցանկանում ապրել մի երկրում, որտեղ տիրում է անօրինականությունն ու ահաբեկչությունը: Մի երկրում, որը վերածվել է բռնապետության, որտեղ չեն գործում մարդու իրավունքներն ու բարոյական սկզբունքները: Բայց դա չի նշանակում, որ պետք է ընկճվել, ընդհակառակը` ուժերին ներածին չափով պայքարելու են ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Օր օրի «Հայոց կանանց շարժման» շարքերը համալրվում են նորանոր համակիրներով, եւ դա մեծ ոգեւորությամբ է ընդունվում շարժմանը արդեն իսկ մասնակից կանանց կողմից: «Հայոց կանանց շարժման» կողմից ողջունելի է յուրաքանչյուրի մասնակցությունը, եւ յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ու դերն ունի այս նախաձեռնության մեջ: «Ժամանակ Երեւան» օրաթերթի միջոցով Ձեզ կտեղեկացվի մեր հետագա գործունեության մասին: Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է հայոց մեծ թագուհի Փառանձեմի ոգին, որը երբեք չի խոնարհվել թշնամու առաջ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |