|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կոչ հայրենի եւ սփյուռքի մտավորականությանը11:44 Yerevan | 7:44 GMT | Wednesday 2 April 2008 Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից հետո հազարավոր մարդկանց դեմ սկսած քաղաքական հալածանքները ոչ թե նրանց ուժի, այլ հոգեվարքի նշաններն են: Այս ամենում համոզված է արդեն Հայաստանի ողջ ժողովուրդը, դրանում համոզված ենք նաեւ մենք` Հայրենիքից ժամանակավորապես հեռու ապրողներս: Խայտառակ ընտրություններում իր հանցանքները կոծկելու համար քոչարյանասերժական վարչախումբն իր ընդդիմադիրներին ամեն կերպ փորձում է ներկայացնել այն մեղադրանքները, ինչը զանգվածաբար հենց ինքն է գործել` պետական հեղաշրջումից սկսած մինչեւ ընտրակաշառքի բաժանում: Բոլորին է հայտնի, որ վերջին ընտրություններով քոչարյանասերժական զույգը կատարեց երրորդ պետական հեղաշրջումը: Բոլորին է հայտնի, որ նրանք իրենց ստացած նվազագույն ձայներն անգամ ապահովել են միայն զանգվածային ընտրակաշառքների միջոցով: Իրենց քաղաքական հակառակորդներին իրենց իսկ հանցանքները վերագրելու եւ շինծու մեղադրանքներ հարուցելու ազարտը վարչախմբին զրկել է բանականության վերջին նշույլից անգամ: Դրա վառ ապացույցներից մեկը վերջերս Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի փոխտնօրեն, հայտնի ու հարգված մտավորական Արշակ Բանուչյանի ձերբակալությունն է: Ի տարբերություն հայրենի շատ մտավորականների, որոնք երկրի համար բախտորոշ շրջանում դառնում են իշխանության վարձու շեփորահարը, Արշակ Բանուչյանը քաղաքացիական համարձակություն էր ունեցել դառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը` իր հերթական արձակուրդի շրջանում ակտիվորեն մասնակցելով նախընտրական արշավին: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբից լիազորված էր համակարգելու նախընտրական քարոզչությունը Վայոց ձորի մարզում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի մտավորական ու գիտական շրջանակներում Արշակ Բանուչյանը հայտնի է ոչ միայն որպես փայլուն գիտնական, հայ մշակույթի նախանձախնդիր մտավորական, այլեւ, առաջին հերթին, նաեւ իր քաղաքացիական կեցվածքով: Նրա նկատմամբ հարուցված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու եւ այլ մեղադրանքները անհեթեթից անհեթեթ են եւ վկայությունն են վարչախմբի անճարության կամ դեռեւս անպատիժ մնացած ցինիզմի: Մենք խստորեն դատապարտում ենք ինչպես հայտնի մտավորականի, մարդու` Արշակ Բանուչյանի, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մյուս բոլոր ազնվագույն հազարավոր կողմնակիցների նկատմամբ սանձազերծված քաղաքական հալածանքները: Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր նախանձախնդիր են հայ մշակույթին, մտահոգված են մեր Հայրենիքի ապագայով, իրենց բողոքի ձայնը բարձրացնել հրապարակավ, դատապարտել հանցավոր վարչախմբի այս ազգասպան քաղաքականությունը: Թող ոչ մեկը չկասկածի, որ իրական հանցագործները մի օր կանգնելու են արդարադատության առաջ եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Գեւորգ Խրլոպյան պատմաբան, դոկտոր պրոֆեսոր Գեւորգ Քրիստինյան բանաստեղծ, պրոֆեսոր Գլենդելի քոլեջի Խաչատուր Խուդիկյան հասարակական գործիչ Հովհաննես Կարաբեկյան ճարտարապետ Մելանյա Աբովյան երգչուհի, ազգային երգարվեստի գիտակ Ալիս Մելիքյան վաստակավոր քանդակագործ Անդրանիկ Սարյան պատմաբան Դինարա Մանուչարյան ճարտարագետ Վրեժուհի Հարությունյան բանասեր, լրագրող Վարսեր Մարգարյան մանկավարժ Աննա Կարագյոզալյան հոգեբան Լեւոն Մկրտչյան կինոռեժիսոր Դավիթ Վարժապետյան (Կանադա) երգիչ Վարուժ Մեղրաբի (Փարիզ) լուսանկարիչ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |