“Zhamanak” Armenian-American Political Daily

Հյուսիսային «ռազմաճակատում» փոփոխություններ չկան

14:29 Yerevan | 10:29 GMT | Saturday 29 March 2008

Է.Գ.

Ոչինչ, իսկապես, չի փոխվել: Նոր «դասակարգ» է հայտնվել միայն՝ ստաժավոր տարվողներ: Ովքեր անտրտունջ կրում են իրենց «ճակատագիրը»: Մնացած ամեն ինչը նույնն է. էլի աշխատանքի պես՝ նույն տեղը, նույն ժամին, նույն կերպ: Մանավանդ՝ տանել-թողնելը:

Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական քաղաքական «զբոսանքի» ընթացքում երեկ գերակշռում էին երիտասարդները, որոնք նախ «շաուրմա ուտելու» ակցիա անցկացրին, ապա խաղ կազմակերպեցին` «պանտոմիմա», որի իմաստը հետեւյալն էր. ցանկացած երեւույթ, բառ պետք էր առանց խոսքի փորձել բացատրել: Երիտասարդները խորհրդանշական թեմաներ-բառեր էին ընտրում, օրինակ` «ոստիկան», «ձերբակալություն», «դատարան», «պաշտոնակալության արարողություն` արտակարգ դրության պայմաններում»...

Ոստիկանները մեկ-երկու անգամ մոտեցան երիտասարդներին, խնդրեցին բացել ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան զբոսնել փողոցում: Երիտասարդները շարունակեցին իրենց խաղը մոտ մեկ ժամ: Ի դեպ, խաղի ընթացքում երիտասարդներին մոտեցավ մի մարդ եւ իր հետ եկած օպերատորին հրամայեց ` «նկարահանի բոլոր խաղացողներին», իսկ լրագրողների` «ո՞վ եք եւ ինչու՞ եք նկարում երիտասարդներին» հարցին` պատասխանեց, թե ոստիկանության լրատվական ծառայությունից է` Գեւորգ Թոփչյան:

Մինչ խաղն ընթանում էր ոստիկաններն էլ իրենց սովորական գործն էին կատարում` մարդկանց էին բերման ենթարկում: Երեկ շուրջ 15 մարդ բերման ենթարկվեց, որոնցից չորսը կանայք էին եւ մեկ հաշմանդամ` նրան մեծ դժվարությամբ նստեցրին ոստիկանության մեքենա: Երեկ` արդեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին «Սկսել ա» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ Արսեն Խառատյանին, հավանաբար իրավապահներին դուր չէր եկել, որ Արսենը «պանտոմիմա» շատ ակտիվ խաղացողներից էր: «Զբոսանքին» մասնակցեց մաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքին» երեկ միացավ նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը, ով անցավ պողոտայով` ուսումնասիրելով «իրավիճակը»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.